Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել` միանալու համար Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը գլխավորելու է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը: Կառավարությունը նույնպես հրաժարական չի ներկայացնի:
Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը նման հայտարարություններ հնչեցրեց Հայաստանի վարչապետը` արձագանքելով Դաշնակցության պահանջին:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը իրենց այդ պահանջը հիմնավորել է նրանով, որ այս կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով ազգաբնակչության վիճակը վատացել է:
«Ունի քաղաքական բովանդակության այդ հարցադրումը, քանի որ փորձում են ներգրավել ընտրողների ուշադրությունը, եւ մենք հենց այդ տեսակետից էլ այս խնդիրը դիտարկում ենք», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք սոցիալ-տնտեսական բացասական ցուցանիշները հիմք չեն կառավարության հրաժարականի համար, վարչապետը հակադարձեց. - «Որեւիցե քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա: Աշխարհում այսօր չկա որեւիցե մի պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ: Դրա համար դա կոչվում է ճգնաժամ»:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իշխող ՀՀԿ-ն քաղաքական ճնշում է գործադրում «Բարգավաճ Հայաստան»-ի նկատմամբ` վարչապետը հավաստիացրեց, որ դրանք անհիմն են. - «Կան քրեական գործեր, որտեղ նաեւ հանրապետականներ են դատապարտվում, եւ մենք կարծում ենք, որ ճիշտ չէ, որպեսզի ձերբակալությունները, քրեական գործերը քաղաքականացվեն: Դա վտանգավոր միտում է: Մյուս կողմից էլ ես հասկանում եմ. քանի որ մենք մոտենում ենք ընտրություններին, ձեզ հետաքրքրում է այդ հարցը այն առումով, որ արդյո՞ք կան այստեղ քաղաքական ենթատեքստեր: Ես կարծում եմ, որ չկան եւ չեն կարող լինել»:
Վարչապետը օրերս ասել էր, թե Հայաստանը դրական է վերաբերվում հետխորհրդային տարածքում Եվրասիական միություն ստեղծելու մասին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մտածում է արդյոք Հայաստանը այդ միությանն անդամակցելու ուղղությամբ, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Այն ռեժիմները, որոնք այսօր մեր գործընկերները ներդնում են` մասնավորապես, Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան, որոնք գործում են միասնական մաքսային գոտու շրջանակներում, այդ ռեժիմները մեզ համար տեխնիկապես հնարավոր չէ ներդնել եւ իրականացնել: Պրակտիկայում չկա այդպիսի փորձ, որ երկիրը չունենա սահման մաքսային միության հետ եւ դառնա այդ մաքսային միության անդամ, որովհետեւ դա կորցնում է ամբողջությամբ իր տնտեսական իմաստը: Այս պահի դրությամբ չկա որեւիցե նոր առաջարկ օրակարգում, որը մենք պետք է քննարկենք»:
Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով պետք է շնորհավորել գործընկեր «Եդինայի Ռոսիա»-ին: Իսկ ռուսաստանյան հետընտրական զարգացումների վերաբերյալ մեկնաբանություն-քննադատություններին Տիգրան Սարգսյանը խորհուրդ է տալիս հանգիստ վերաբերվել. - ««Եդինայա Ռոսիա»-ն ցույց տվեց, որ ինքը այսօր իշխող ուժն է Ռուսաստանում, նա է որոշելու քաղաքական զարգացումների վեկտորը Ռուսաստանում»:
Վարչապետն այսօր խորհրդարանում էր` մասնակցելու Ազգային ժողով – կառավարություն ավանդական հարցուպատասխանին: Պատգամավորների բարձրացրած հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե մեկ միլիոն հարյուր հազար մարդ Հայաստանում այժմ աղքատ են, «վախենում են մեռնել, որ իրենց մերձավորների համար բեռ չդառնան», ու հարցնեց, թե «ինչ է անում կառավարությունն այս իրավիճակի դեմն առնելու համար»:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հանգստացրեց Դալլաքյանին` պատճառը ճգնաժամն էր. - «Հիմա երկրի տնտեսությունը արդեն, կարծում եմ, թեւակոխում է կայուն զարգացման փուլ»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը բողոքեց աննախադեպ գնաճից` մտահոգություն հայտնելով, թե, հնարավոր է, մարդկանց սեղաններից «այս Նոր Տարուն խոզի բուդը պակասի»:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի պնդմանը, թե «գնաճը լիովին գտնվում է կառավարելի միջակայքում», Սաֆարյանը հակադարձեց. - «Ձեր ասած վիճակագրությունը եթե քաղաքացին ձեռքին մտնի տոնավաճառ, իրեն էժան բո՞ւդ են տալու, թե՞ կարտոֆիլ»:

Your browser doesn’t support HTML5