Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տեղեկագրի համաձայն, 2011 թվականի հունվար-հոկտեմբեր հատվածում բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային նպատակով արտերկրից Հայաստան կատարված դրամական փոխանցումների` տրանսֆերտների ծավալը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էականորեն աճել է` կազմելով 1 միլիարդ 238 միլիոն դոլար: 2010 թվականին այդ ցուցանիշը մոտ 1 միլիարդ էր:
Ինչպեսեւ անցած տարի, այս տարի եւս դրսից Հայաստան կատարված ոչ առեւտրային փոխանցումների առյուծի բաժինը ստացվել է Ռուսաստանից. հունվար-հոկտեմբեր հատվածում` 1 միլիարդ 31 միլիոն դոլար: Նախորդ տարվա նույն տասը ամիսների կտրվածքով, Ռուսաստանից փոխանցումները կազմել էին ընդամենը 830 միլիոն դոլար:
Որոշակի աճ է գրանցվել նաեւ այլ երկրներից ստացված տրանսֆերտների ծավալներում: 2011-ի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Միացյալ Նահանգներից ստացվել է 60 միլիոն դոլարի ոչ առեւտրային փոխանցում: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր մոտ 54 միլիոն դոլար:
2010 թվականի համեմատ փոքր-ինչ ավելացել են նաեւ Գերմանիայից եւ Ֆրանսիայից ստացված տրանսֆերտների ծավալները:
Նշենք նաեւ, որ միայն այս տարվա հոկտեմբերին մասնավոր տրանսֆերտների տեսքով արդեն իսկ Հայաստան է փոխանցվել 145 միլիոն դոլար:
Վերջին տարիներին միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում հրապարակվող տվյալները շարունակաբար փաստում են, որ Հայաստանում բնակվող հազարավոր ընտանիքներ իրենց գոյությունը պահպանում են բացառապես հարազատների կողմից արտերկրից ուղարկված դրամական օգնությունների հաշվին:
Արարատի մարզի Գեղանիստ գյուղում բնակվող Օհանյանների ընտանիքի անդամներից այսօր Հայաստանում են մնացել միայն տան ավագները` ամուսիններ Ֆրունզ եւ Սաթենիկ Օհանյանները: Երիտասարդները մեկնել են Ռուսաստան` ապրուստ վաստակելու եւ նաեւ թոշակառու ծնողներին օգնելու համար:
Ֆրունզ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որդին եւ թոռը մինչեւ Հայաստանից մեկնելը շատ են փորձել այստեղ աշխատանք գտնել, սակայն ապարդյուն:
Տիկին Սաթենիկը շատ է տխրում, որ որդին ու թոռները իր կողքին չեն, սակայն նաեւ հասկանում է, որ գոյատեւելու համար ուրիշ ճար չունեն. - «Նրանց ուղարկածով ենք յոլա գնում: Երկուսս էլ թոշակառու մարդիկ ենք»:
Դեռեւս 2009 թվականին, հիշեցնենք, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմանե Վարուդակիսը Հայաստանի երկնիշ տնտեսական անկման պատճառների շարքում նշել էր նաեւ տնտեսության կախվածությունը արտերկրից ստացվող փոխանցումներից:
«Լատվիայի եւ Ուկրաինայից հետո, Հայաստանն այն երկիրն է, որ ամենածանր հարվածն է կրել ճգնաժամի հետեւանքով: Դրա պատճառը տնտեսության դիվերսիֆիկացման ցածր աստիճանն է, չափազանց մեծ կախումը շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներից, ինչպես նաեւ` զգալի կախվածությունը Սփյուռքից ու հատկապես Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից», - ասել էր Վարուդակիսը:

Your browser doesn’t support HTML5