Երեւանի ծայրամասերից մեկում` Վարդաշենում գտնվող խարխուլ ու ցուրտ հանրակացարանում է բնակվում 48-ամյա Ռուզաննա Սարգսյանի ընտանիքը:
Գործազուրկ կինը երկու աղջիկների եւ թոռնիկի հետ ապրում է հանրակացարանի փոքր սենյակներից մեկում: Մեծ աղջիկը` Ռիտան, 24 տարեկան է, նա փոքրուց չի լսում եւ գրեթե չի խոսում: Փոքր աղջիկը Մարիամը` 8 տարեկան է, իսկ թոռնիկը` Ռիտայի աղջիկը, 3 տարեկան է: Չորս հոգով նրանք մի կերպ տեղավորվել են հանրակացարանի փոքր սենյակներից մեկում, որտեղ նույնիսկ զուգարան եւ լոգարան չկա: Ռուզաննան ասում է, որ կարիքները հոգում են հարեւանների տանը, իսկ լողանալու համար փոքր տաշտ ունեն, որի մեջ էլ լողացնում է երեխաներին:
Այս տանը անգամ սեղան չկա, Մարիամը դասերը պատրաստում է իրենց միակ աթոռի վրա: Ռուզաննան ասում է, թե ամուսինը` Սեմյոն Սարգսյանը, ազատամարտիկ է եղել, Լաչինում է կռվել, 2008-ին մահացել է: Ռուզաննայի ամուսինը աշխատել է «Երկրապահ»-ում, իսկ նրա մահից հետո հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ:
Ռուզաննան ասում է` 4 հոգանոց իր ընտանիքի միակ եկամտի աղբյուրը «իր հիվանդության թոշակն է»` 10500 դրամը, որի մեծ մասը ծախսվում է էլեկտրաէներգիայի վարձավճարի վրա, որպեսզի հոսանքը չանջատեն, իսկ սննդի համար գրեթե գումար չի մնում: Արդյունքում երեխաները հաճախ սոված են մնում:
«Ազատություն» ռադիոկայանի այցելության օրը ընտանիքը անգամ մի կտոր ուտելու հաց չուներ. առավոտյան մի քիչ բրինձ են ունեցել, որը Մարիամը կերել ու դպրոց է գնացել: Ռուզաննան ասում է` գոնե ընտանեկան նպաստը վերականգնեին, որն արդեն երեք ամիս է կտրել են աղջկա գրանցման հետ կապված ինչ-ինչ փաստաթղթային խնդիրների պատճառով:
«Չի բավականացնում ոչինչ, պահ է լինում, որ Մարիամիկս առանց ուտելու գնում է դպրոց: Դպրոցից, մանկապարտեզից (թոռը) գալիս են, անգամ հաց չի լինում, որ կերակրեմ նրանց: Հիմա ոչ մի բան չկա, աշխատանք էլ չկա, որ մարդ գնա գոնե հավաքարարություն անի, բերի պահի: Գարդոններ եմ հավաքում, բերում եմ, որ երեխաները տաքանան», - ասաց Ռուզաննան:
Մոր խոսքով` Մարիամը դպրոցում գերազանց է սովորում, մեծ սիրով ամեն օր աթոռի վրա դասերն է պատրաստում: Ռուզաննան շատ հաճախ գրենական պիտույքներ չի կարողանում գնել դստեր համար, բայց այդ հարցում ուսուցչուհին է օգնում, հագուստն էլ ով կարողանում է, մի բան տալիս է:
«Ձմեռային ոչ մի հագուստ չունի, հարեւանուհին է տվել կոշիկները, վերարկուն, որ ինքը գնում է դպրոց, դասընկերուհու մաման է տվել որոշ շորեր: Նեղվում է, բայց ոչինչ անել չեմ կարող», - ասում է հուսահատ կինը:
Ռուզաննան իշխանություններից միայն մի բան է խնդրում, որ ընտանեկան նպաստը վերականգնեն:
«Նրանցից կխնդրեի, որ երեխաներին լավ նայեին, նպաստը չկտրեն, այդքան բան», - հուզվում է կինը:
8-ամյա Մարիամը` մաշված շորերով, պատռված սվիտերով ու կոշիկներով կենսուրախ աղջիկն ասում է, թե երազում է մանկական բժիշկ դառնալու եւ երեխաներին բուժելու մասին: Մարիամի զբաղմունքը տանը դասերը սովորելն է, առարկաներից ամենաշատը սիրում է «Մայրենի լեզու»-ն:
«Ես ուզում եմ կոմպյուտեր ու մեկ էլ հեռուստացույց ունենամ», - ասում է փոքրիկ աղջիկը, ով վաղուց մուլտֆիլմեր չի դիտել տան հեռուսատցույցի փչանալու պատճառով. - «Մուլտֆիլմերից միայն «Սինդբադ»-ն եմ հիշում», - ասում է նա:
Ի դեպ, Վարդաշենի ցուրտ ու մութ հանրակացարանի բնակիչները, տեղեկանալով, որ լրագրողներ են եկել իրենց շենք, շտապեցին իրենց խնդիրները ներկայացնել: Ռուզաննայի հարեւաններից մեկը խնդրեց օգնել պարտքերի պատճառով անջատված էլեկտրաէներգիայի խնդիրը լուծել, ասաց ցուրտ է, էլ չի դիմանում: Իսկ հարեւաններից մեկն էլ, ով Ռուզաննայի համար վառելափայտ էր հայթայթել, խնդրեց իր համար մի աշխատանք գտնել: «Լավ էքսկավատոր եմ քշում, եթե մի աշխատանք էլ իմ համար գտնենք, շատ շնորհակալ կլինեմ»,- թախանձագին խնդրեց 50-ամյա տղամարդը:

Your browser doesn’t support HTML5