Օրեր առաջ Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՈ-ում հարիսան գրանցել է որպես թուրքական ազգային ուտեստ:
Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշում է, որ իրենք միշտ հետեւում են խոհանոցի հետ կապված յուրաքանչյուր հրապարակման եւ այս մասին իմացել են հենց նույն օրը:
«Մենք շատ վատ տարանք այդ նորությունը, ցնցված էինք», - նշեց Մամուլյանը:
Ազգային ուտեստների պատկանելության հարցը ժամանակ առ ժամանակ վիճարկվում է հարեւան պետություններում: Ամռանը Թուրքիայի նախագահը տոլման էր վերագրել իրենց ազգային խոհանոցին եւ, Սեդրակ Մամուլյանի խոսքերով, այդ խոսակցությունները լռեցին Սարդարապատում կայացած տոլմայի փառատոնից հետո:
Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման կազմակերպությունում ազգագրագետների մի խումբ աշխատում է հարիսայի հայկական պատկանելության հետ կապված պատմական փաստեր հավաքելու ուղղությամբ:
Թուրքիայի այս քայլերը Սեդրակ Մամուլյանը մեր անգործունեության կամ քիչ գործելու հետեւանք է համարում: Կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը նշում է. - «Այսկերպ շարունակվելու եւ այս ամենը հանդուրժելու դեպքում շուտով մեր ճարտարապետությունն էլ մեը չի լինի, երաժտությունն ու գրականությունն էլ»:
Սեդրակ Մամուլյանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի այս որոշումը մեկնաբանում է հետեւյալ կերպ. - «Ես կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՈ-ն ուղղակի շահագրգռված է, եւ, կոպիտ ասած` ով վճարի, հոգուտ նրանց էլ որոշումներ կկայացնի, այնպես ինչպես բոլոր միջազգային կազմակերպությունները»:
Սեդրակ Մամուլյանի եւ Վահե Անթանեսյանի հիմնական մտահոգություններից է նաեւ այն, որ հայ ազգագրագետներից ոմանք անձամբ են կասկածի տակ առնում հարիսայի հայկական լինելու փաստը:
«Այն, որ հարիսան հայկական է, դրանում ոչ մեկս չեն կասկածում: Հնարավոր է մի բան սխալ է ընկալվել: Ինչպես կարելի է հերքել այն կերակրի հայկական ծագումը, որի անեւնը հենց հայկական է` «հարել» բառից, քանի որ այն եփելիս շատ են հարել, խառնել», - նշեց ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը:
Երիտասարդ ազգագրագետ Մանան Առաքելյանը նշում է, որ հարիսան հայկական ծիսական կերակրատեսակներից է, որը պատրաստվում է ցորենից, իսկ ցորենը նոր կյանքի եւ մահվան խորհուրդ ունի մեզանում: Այն պատրաստվել է տարբեր եղանակներով եւ կարեւոր տոների գլխավոր կերակրատեսակների թվում է եղել. - «Հարիսա պատրաստել են ինչպես մսով, այնպես էլ կանաչեղենով: Այն եղել է Ամանորի, Սուրբ ծննդյան գլխովոր ուտեստներից»:
«Վկայություններ կան, որ հարիսան հայերը սկսել են պատրաստել 4-րդ դարից», - նշում է Մանանը եւ հավելում, որ հարիսան հիշատակվում է նաեւ մեր գրականությունում, այդ թվում «Սասնա ծռեր» էպոսում:
«Մենք պետք է մեր ունեցած արժեքներին տեր կանգնենք եւ դրա կրողը լինենք, որպեսզի ոչ ոք չկարողանա խլել դա մեզանից», - ասում է Մանան Առաքելյանը` նշելով, թե ամեն բան արվելու է, որ ՅՈւՆԵՍԿՈ-ն փոխի որոշումը:

Your browser doesn’t support HTML5