«Անցյալը պետք է ապագայի համար», «Մի վերացրեք պատմությունը», «Սա իմ տունն է», «Մենք սիրում ենք այս շենքը». այսպիսի կոչերով «Արամի խաչմերուկ» շարժման հեղինակները, անցորդներն ու սրտացավ մարդիկ զարդարեցին Արամի 30 հասցեում գտնվող շենքի պատին ամրացված թղթե տոնածառը:
Շարժման մասնակիցներից Գրիգոր Նազարյանը նշում է, որ այն, ինչ կատարվում է քաղաքի հետ, բնավ էլ իրենց դուր չի գալիս ու ձեռքները ծալած նստել չեն պատրաստվում:
«Այսօր ամանորին ընդառաջ մենք, պաշտպանելով Արամի 30 շենքը, որպես «Արամի խաչմերուկ» շարժման մասնակիցներ, կազմակերպեցինք այս ակցիան, տեղադրեցինք տոնածառը, զարդարեցինք այն եւ գրելու ենք մեր ցանկությունները կապված քաղաքի քաղաքաշինական ապագայի հետ, որովհետեւ շատ հաճախ դրանք որոշվում են մեկ-երկու անձանց կողմից, ինչը մենք չենք ընդունում: Այսօր քաղաքի հետ շատ տարօրինակ բաներ են կատարվում, որին մենք պետք է ընդդիմանանք», - նշում է Գրիգորը:
Գրիգորի խոսքով, յուրաքանչյուր քաղաքաշինական նախագիծ հաջողված ու ընդունված է, երբ իրագործվում է լայն զանգվածների քննարկման արդյունքում, առավել եւս` եթե խոսքը վերաբերում է պատմամշակութային արժեքներին:
Երիտասարդ ճարտարապետ Կարինե Դուլյանն էլ որպես շարժման մասնակից ու Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի նշում է, որ դեմ է շենքի քանդմանը, միեւնույն ժամանակ նշում է, որ կողմ է նաեւ պայքարի «ուրախ» տարբերակին:
«Տոնածառը սիմվոլիկ է, քանի որ մոտենում է Նոր Տարին: Մենք ցանկացանք ուղղակի ինչ-որ ուրախ միջոցառում կազմակերպել, որովհետեւ լավ չէ, երբ որ անընդհատ ինչ-որ ջղայն դեմքերով գալիս պայքարում, գոռգոռում ենք: Չէ, եկեք ուրախանանք, ու էդ ուրախությունը ցույց տանք էստեղ ու ինձ թվում ա, էդ լավ, դրական էմոցիաներով գործն ավելի լավ առաջ կգնա», - նշում է Կարինեն:
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նշում է, որ միշտ կանգնած է երիտասարդների կողքին ու կողմ է նրանց բոլոր նախաձեռնություններին, առավել եւս` եթե դա վերաբերում է իր երկրի խնդիրներին. - «Ես գտնում եմ, որ արդեն էնքան տեղ կա պայքարելու, էնքան բան են քանդում մեր պատմության, մեր կյանքի, մեր ավանդույթների մեջ, որ արդեն հնարավոր չի տանը նստել, չես հասցնում մի տեղից վազես մյուս տեղը, որպեսզի աջակցությունդ հայտնես: Ամբողջ աշխարհում աշխատում են գոնե մի տուն, մի աշտարակ, մի բան պահպանեն եւ դրա անունը դնեն, որ դա հին քաղաքի մասն է: Մենք շարունակաբար քանդում ենք, քանդում ենք ու դրա հետ քանդում ենք մեր հոգեւոր անցյալը»:
Հիշեցնեմ, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանի որոշմամբ Արամի 30 հասեում գտնվող 19-րդ դարի կառույցն արժանացել է նույն փողոցի մյուս շենքերի ճակատագրին. տարածքը ճանաչել է գերակա հանրային շահ եւ որոշվել է փողոցը լայնացնելու համար ապամոնտաժել շենքը:
Երիտասարդներն էլ, կազմելով «Արամի խաչմերուկ» շարժումը, պայքարում են շենքի պահպանման համար: Դեկտեմբերի 1-ին նախաձեռնությունը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել այդ տարածքում նախատեսվող շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ ճարտարապետաշինարարական նախագծերի հաստատման հայտերի պատճենները: Սակայն քաղաքապետարանից պատասխան դեռ չեն ստացել:
Կարինե Դուլյանը նշում է. - «Կարծես թե հիմա, ինչ-որ որոշում կա, որ պետք ա դեռ չքանդվի մեկ տարվա ընթացքում, չնայած պաշտոնապես ոչինչ չի հայտարարված, բայց այնուամենայնիվ մենք պայքարում ենք, որովհետեւ կամաց-կամաց հույս կա, որ արդեն մարդիկ կսկսեն հասկանալ, որ պետք ա միանալ ու ինչ-որ բաների մասնակցել միասին, ինչ-որ ցանկություններ հայտնել ու պահանջել, որպեսզի ինչ-որ բան մեր կյանքում փոխվի, մեզ սկսեն լսել»:

Your browser doesn’t support HTML5