Հինգշաբթի երեկոյան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որոշեց Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին։
Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հանրապետականը կառաջադրի Սամվել Նիկոյանի, փոխխոսնակի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ժամանակ թեկնածությունները առաջարկել է Հանրապետականի ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջարկը միաձայն ընդունվել է։
Կոալիցիայի շրջանակներում քննարկվե՞լ է արդյոք հարցը, եւ կոալիցիոն մյուս երկու կուսակցությունների աջակցությունը ունե՞ն Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններում` այս առնչությամբ ՀՀԿ-ի խոսնակը ասաց. - «Կարծում եմ, մենք ունենք մյուս երկու կուսակցությունների աջակցությունը, որովհետեւ կոալիցիոն հուշագիրը գործում է, արդյունավետ գործում է, ավելին ասեմ` այդ պոստերը կոալիցիոն հուշագրով, այսինքն` կոալիցիոն պայմանավորվածությամբ տրված են Հանրապետական կուսակցությանը»։
Շարմազանովը հայտնեց նաեւ, որ պահպանելու է ՀՀԿ-ի մամուլի խոսնակի պաշտոնը. - «Որովհետեւ դա կուսակցական պարտականություն է, եւ իմ համար միշտ բարձր պատիվ է եղել ու կա` լինել կուսակցության մամլո խոսնակ, եւ անկախ նրանից` ես ինչ պատգամավորական, պառլամենտական պաշտոն կունենամ, ես պատրաստակամ եմ շարունակել իմ կուսակցական գործունեությունը»։
Հանրապետական Սամվել Նիկոյանը ներկայումս Ազգային ժողովի փոխնախագահն է եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները, Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում Հանրապետական խմբակցության քարտուղարն է։
Հինգշաբթի օրվա նիստում ՀՀԿ-ն որոշել է նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության նոր քարտուղար նշանակել հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանին։
Խորհրդարանի ղեկավար պաշտոններում ընտրությունները կկազմակերպվեն առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկելիք քառօրյայի ընթացքում` փակ, գաղտնի կարգով։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` չորեքշաբթի օրը Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի եւ հանրապետական Առաքել Մովսիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը քննարկվե՞լ է արդյոք Հանրապետականի երեկվա նիստում, ՀՀԿ-ի խոսնակը պատասխանեց. - «Չէ, էդ հարցը չի քննարկվել։ Ես կարծում եմ` նմանատիպ խնդիրները բնորոշ են պառլամենտարիզմին։ Բնական է` բոլորս կցանկանանք, որ իդեալական պառլամենտարիզմ լինի, բայց ինչպես կյանքում շատ բան իդեալական չէ, այնպես էլ պառլամենտարիզմը իդեալական լինել չի կարող բոլոր երկրներում։ Սա բնականոն պառլամենտական կրքեր են»։