Գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի թեկնածության առաջադրումը` «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Սամվել Նիկոյանը իր քաղաքական կշռով թերեւս կարող է մրցակցել միայն Արմեն Խաչատրյանի հետ, որը նույնպես ԱԺ նախագահ դարձավ դեպքերի բերումով, իհարկե, դեպքերի ողբերգական բերումով` հոկտեմբերի 27-ի հետեւանքով, երբ սպանվեց նաեւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը: Սամվել Նիկոյանը, բարեբախտաբար, ԱԺ նախագահ է լինում ավելի դրական ֆոնի վրա` Հովիկ Աբրահամյանին հեռացնում են իշխանությունից եւ տանում ՀՀԿ շտաբ Միքայել Մինասյանի վերահսկողությամբ աշխատելու: Բայց այստեղ, իհարկե, հերթական անգամ դրսեւորվում է Հայաստանի խորհրդարան կոչված ինստիտուտի ողջ թշվառությունը, եւ ըստ էության դրսեւորվում է խորհրդարանի ընտրությունից ամիսներ առաջ: Եվ այստեղ միգուցե, բացի խորհրդանշականությունից, կա նաեւ բավական հմտորեն մտածված մոտեցում: Ըստ այդմ` խորհրդարանի ընտրությունից մի քանի ամիս առաջ այս օրգանի նախագահ նշանակելով քաղաքական կշռից գրեթե իսպառ զուրկ Նիկոյանին, Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին փորձում է ցույց տալ հասարակությանը, թե որքան անկարեւոր մի մարմին է խորհրդարանը»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այն, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի թիմն ակնհայտ խուճապի մեջ է, երեւում է անգամ անզեն աչքով: Եվ այդ խուճապը ոչ միայն առարկայական, այլեւ հոգեբանական պատճառներ ունի: Փոքրիկ երեխան, օրինակ, 6-7 ամսականում սկսում է չորեքթաթ ման գալ, ավելի ուշ սեղանի ոտքից բռնելով` կանգնում է, հետո ծնողների ձեռքից բռնած է մի քանի քայլ անում, բայց գալիս է մի պահ, երբ պիտի բաց թողնի ձեռքը եւ ինքնուրույն քայլի, ու գետնին թրմփալու հավանականությունը բավականին մեծ է: Սերժ Սարգսյանն, ահա, ճիշտ այդ վիճակում է. համապետական վերջին ընտրությունները տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ հենց նա էլ Սերժ Սարգսյանի «թաթիկից բռնած» նախագահ է դարձել: Իհարկե` դա արել է հանուն սեփական շահերի, բայց խնդիրը դա չէ: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը կյանքում առաջին անգամ պիտի փորձի ինքնուրույն, առանց կողմնակի աջակցության հաղթել համապետական ընտրություններում: Պարզ ասած` եկել է սեղանի ոտքը բաց թողնելու եւ ինքնուրույն քայլելու ժամանակը»:
«Երկիր» թերթի վերլուծաբանի կարծիքով առաջիկա երկու ամիսները քաղաքական դաշտի համար լինելու են բեկումնային: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետագա քայլերը ներքաղաքական հետագա զարգացումների իմաստով իսկապես կարող են ջրբաժանային նշանակություն ունենալ: Առաջիկա երկու ամիսներն այս տեսանկյունից քաղաքական դաշտի համար լինելու են բեկումնային, որովհետև ՀՀԿ-ն ինքն է շահագրգռված, որպեսզի օր առաջ հստակեցնի իր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Երկար ձգձգումները նրան պետք չեն մոտեցող նախընտրական շրջանի պատճառով: Որովհետև որքան այն մոտենում է, այնքան սպառվում են կուսակցությանը վարչական լծակներով ու ռեպրեսիվ միջոցներով ծնկի բերելու հնարավորությունները: Հետագա ճնշումները բացահայտելու են ՀՀԿ-ի պարտադիր հաղթելու միակ ցանկությունը, ինչը չի տեղավորվում «արդար ու թափանցիկ», իսկ իրականում կանխորոշված ելքով ընտրությունների նրա գծագրած համապատկերում»:
«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, պատասխանելով վերջին շրջանում ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող անձանց ձերբակալություններին վերաբերող հարցին, ասում է. - «Ես կարող եմ մի բան ասել, դա իմ կարծիքն է՝ որպես քաղաքական գործչի եւ ԲՀԿ պատգամավորի: Ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, լինելով աստվածավախ եւ հավատով լցված տիրոջ նկատմամբ, կարծում եմ, որ իր կողմից կիրառվող ամեն մի գործողություն քննարկման կդնի տիրոջ պատվիրաններից չշեղվելու համար, եւ չեմ կարծում, որ նա ոչ երկնային տիրոջ սկզբունքներին ծառայելու համար իր կողմից ստանձնած երկնային ճերմակ դաշտի մեջ սեւ կքաշի»: Նույն հարցազրույցում Գեւորգյանը նաեւ տեղեկացնում է, որ աշխատում է իր նոր գրքի վրա. - «Ես հինգը գրքի հեղինակ եմ եւ հիմա աշխատում եմ «Իմ կյանքի վերջին վագոնը» գրքի վրա, արդեն հասցնում եմ ավարտին, իսկ թե երբ ժամանակ կունենամ տպագրելու՝ դա աստված գիտի»:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով` այս տարվա առաջին ինը ամիսներին օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները Հայաստանում իրականացրել են ավելի քան 55 միլիոն դոլարի ներդրում: Ըստ թերթի` դա Հայաստանում օտարերկրյա ներդրումների ավելի քան 10 տոկոսն է. - «Սա բավական մտահոգիչ ցուցանիշ է, եթե մանավանդ հաշվի առնենք, որ անցած տարվա համեմատ` օֆշորներից եկած ներդրումներ աճել են մոտ յոթ անգամ»:

Your browser doesn’t support HTML5