«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ երեւանյան մամուլի ուշադրության առանցքում: «Հետք» շաբաթաթերթը գրում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս վիճակը, քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույնություն հանդես բերելու նկատելի համառությունը նրան դրել է այն մեծ ու համեղ պատառի կարգավիճակում, որին փորձում են տիրանալ բոլոր առանցքային խաղացողներն ու բեւեռները: Պատճառը պարզ է` ԲՀԿ-ի ցանկացած կողմնորոշում` իշխանության մեջ մնալու կամ դրանից դուրս գալու եւ այլ առանցք ձեւավորելու հետ կապված, հանգեցնելու է քաղաքական դաշտի լրջագույն վերադասավորումների: Շատ լավ հասկանալով, թե ինքն ինչպիսի արժեք է ձեռք բերում այս հավակնությունների ու հաշվարկների տիրույթում, ԲՀԿ-ն սկսում է խաղալ, ձգձգել այդ խաղը՝ թե իր շուրջը սկսված աճուրդում իր գինը բարձրացնելու, թե դրա միջոցով հանրապետության նախագահից հնարավորինս շատ զիջումներ կորզելու, իր դերակատարությունն իշխանությունում մեծացնելու համար: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենն, ի վերջո, մեծագույն ֆարս է` պսեւդո (կեղծ)-ընդդիմություն ստեղծելու պրոյեկտ, որի իմաստը իբրեւ ընդդիմություն, ԲՀԿ-ի գեներացման միջոցով դեմ տրամադրված կամ այլընտրանք փնտրող էլեկտորատի ձայները յուրացնելն է»:
«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «ԲՀԿ-ի նկատմամբ սկսված գրոհը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել` սկսած նրանից, որ այսպիսով նախագահ Սերժ Սարգսյանը, ճիշտ օգտագործելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին ուղղված «քաղաքագիտական վերլուծությունը», փորձում է հերթական եւ վերջնական հավատարմության երդումը ստանալ ԲՀԿ-ից, վերջացրած նրանով, որ այս ձերբակալությունները նախընտրական նշանակություն ունեն, եւ նպատակը ԲՀԿ-ի հալածյալ ընդդիմադիր ուժի կերպար ձեւավորելն է: Մեկ այլ վարկածի համաձայն` այս գործընթացներում որոշակի դերակատարում ունի նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ելնելով սեփական շահերից` ամեն ինչ անում, որ որպեսզի սահմանափակվի ԲՀԿ-ի ներկայությունը ապագա խորհրդարանում»:
Թեմային առնչվող հարցադրումներ է անում նաեւ «Ժամանակ» օրաթերթը. - «Իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստացվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ «քաղաքագիտական վերլուծություն» արեց ԲՀԿ-Կոնգրես հնարավոր գործակցության մասին, իսկ Սերժ Սարգսյանն սկսեց ձերբակալել ԲՀԿ-ականներին: Բայց չէ՞ որ ԲՀԿ-ն ոչինչ չի ասել, Կոնգրեսին «այո» չի ասել: Ընդամենը Տեր-Պետրոսյանը տվել է ԲՀԿ անունը, ու կարծես ցուցմունք տված լինի իշխանության համար՝ ԲՀԿ-ի դեմ, եւ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ-ին պատժելուն: Չափից շատ սուր եւ ցավոտ արձագանք չէ՞ արդյոք իշխանական արձագանքը: Համենայնդեպս, մի փոքր տարօրինակ սուր ռեակցիա է տալիս Սերժ Սարգսյանը, եթե այդ ռեակցիան ԲՀԿ հանդեպ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «վերլուծության» թեմային»:
«Երկիր» օրաթերթն արձագանքում է նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան այցին. - «Նախագահը Թբիլիսիում հայտարարում է, թե իրեն չի մտահոգում, որ Հայաստանի գործարարները Վրաստանում ընկերություններ են հիմնում, որովհետեւ դա, պարզվում է, երկու երկրներին մոտեցնում է տնտեսական դաշտում: Եթե առաջնայինն իսկապես դա է պետության համար, ապա առնվազն պետք է հայ գործարարներին խորհուրդ տալ իրենց ամբողջ բիզնեսը, կապիտալը տեղափոխել Վրաստան», - տարակուսում է թերթը. - «Մինչդեռ սկզբում կարծես իշխանությունները եւ, մասնավորապես, վարչապետը պնդում էին, թե դեպի Վրաստան գործարարության արտահոսք չկա: Հիմա ստացվում է, որ կա, ուղղակի դրանից անհանգստանալու կարիք չունենք»:
«Եվրասիական միությունը Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխավոր» վերնագրի ներքով «Հայոց աշխարհ»-ում ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը. - «Հայաստանի Հանրապետությունը առաջիկա մեկուկես-երկու տասնամյակում պետք է ձերբազատվի Եվրամիության անդամ դառնալու պատրանքից, մանավանդ «Արեւելյան գործընկերության» ծրագրի պահանջների իրականացման միջոցով։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դասի շատ ներկայացուցիչներ, ընդ որում՝ քաղաքական գործիչներ ինչպես իշխող կոալիցիայից, այնպես էլ ընդդիմությունից, դրա հետ չարդարացված մեծ հույսեր են կապում։
Կարծում ենք, որ ոչ միայն երկրի զարգացման, այլեւ մեր երկիր անկայունության արտահանման ավերիչ հետեւանքներից խուսափելու հեռանկարների բազմակողմ, հավասարակշռված վերլուծությունը Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի առջեւ միանգամայն կոնկրետ խնդիր է դնում. հայոց պետականության պահպանման համար կա՞ արդյոք այլընտրանք ձեւավորվող Եվրասիական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը»։

Your browser doesn’t support HTML5