Արդեն յոթ տարի տարբեր անուններով եւ տարբեր կազմով հանդես եկեղ «Դեղ» ռոք խումբը այն քչերից է, որ հենց սկզբից ներկայացել է հեղինակային երգերով:
Հինգ հոգուց բաղկացած խումբը տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել հավատարիմ լսարան: Խմբի առանձնահատկություններից է յուրօրինակ երաժշտական ձեռագիրը: «Դեղ»-ի կիթառահար Ռոբերտը երգեր գրելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ իր գրած յուրաքանչյուր երգ առանձնանա, յուրահատուկ լինի ամեն մարդու համար:
«Հնարավոր է ինչ-որ անիմաստ միտք գտնեմ ու դա զարգացնելով երգ գրեմ, հետո մարդիկ լսեն ու յուրաքանչյուրը մի իմաստ հասկանա: Ինձ համար այնքան կարեւոր չէ իմաստը, որքան բառերը, մեղեդային հնչյուններն ու վոկալը», - ասում է նա:
Ռոբերտը, ունենալով ռուսական կրթություն եւ չտիրապետելով գրական հայերենին, բավական երկար ժամանակ ստեղծագործում էր ռուսերեն լեզվով: «Դեղ»-ի բաս կիթառահար Էդուարդը, ով խմբում կազմում է եղել հիմնադրման օրից, նշեց, որ դա շարունակվեց այնքան ժամանակ մինչեւ իրենց ասացին հետեւյալը. - «Էրեխեք, գիտե՞ք, դուք Հայաստանում եք ու ձեր ռուսերեն գործերը ոչ մեկին պետք չեն: Դրանից հետո ինձ թվում էր, որ Ռոբերտը էլ չի գա, բայց ինքը գնաց, մի 2 օր չերեւաց ու հայտնվեց մի քանի հայերեն երգերով»:
Խմբի վոկալիստ Սրբուհին նշում է, որ 7 տարիների ընթացքում հանդիսատեսից լսել են ինչպես լավ եւ քաջալերող, այնպես էլ բացասական արձագանքներ:
«Դեղ» խմբի նախկին անունը եղել է Rebel rose: Այդ անվանումով հանդես գալու ընթացքում խմբի անդամները հաճախ են փոփոխվել: Սրբուհին նշում է, որ «Դեղ» անունը բուժիչ է եւ միավորող ազդեցություն է ունեցել:
Խումբ երաժշտական եւ ոճային կոնկրետ ուղղվածություն չունի, ստեղծագործում է այն ժանրում, որը տվյալ պահին հարմար է եւ համապատասխան երգի բառերին:
Հիշելով նախորդ 7 տարիների դժվարությունները` Էդուարդը նշեց, որ իրենց միակ բացթողումը եւ խոչընդոտների պատճառը եղել է շրջապատի խորհուրդներին չհետեւելը:

Your browser doesn’t support HTML5