Արարատի մարզպետարանում 2009-2010 թվականներին իրականացված քաղաքաշինական, առողջապահական, կրթական ծրագրերում, ինչպես նաեւ տարբեր հողատարածքների վարձավճարների չհավաքագրման արդյունքում Վերահսկիչ պալատի ստուգումներով բացահայտվել են մոտ 50 միլիոն դրամի խախտումներ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պարզաբանմամբ` այդ գումարների մեծ մասը ենթակա են վերականգման պետական բյուջե: Վերահսկիչ պալատն առանձին ստուգումներ է իրականացրել նաեւ մարզի Մասիս, Արտաշատ, Վեդի եւ Արարատ քաղաքների Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է ավելի քան 15 միլիոն դրամի խախտում:
«Մյուս տարի հունվարից Վերահսկիչ պալատը առաջին անգամ օպերատիվ վերահսկողություն է իրականացնելու թոշակ-նպաստ համակարգում ընդհանրապես, եւ մինչեւ հուլիսի 1-ը մենք նախատեսում ենք ամբողջ հանրապետության տարածքով մեկ իրականացնել վերահսկողություն», - հայտարարեց Զաքարյանը:
Բացի այդ Վերահսկիչ պալատը փոփոխություն է առաջարկում իրավական ակտերում` կապված Սոցիալական ծառայություններում արձանագրված խախտումների հետ:
«Որպեսզի այսուհետ ցանկացած ստուգող մարմնի կողմից հայտնաբերված խախտումները, որոնք վերաբերում են նպաստի համակարգին, վճարեն, հետ վերադարձնեն պետական բյուջե տարածքային մարմինների ղեկավարները կամ տարածքային մարմինների աշխատակիցները: Այլեւս որեւէ նպաստառուից գումար հետ չգանձեն», - ասաց Զաքարյանը:
«Ազատություն» ռադիոկայանը մարզում հայտնաբերված մի քանի տասնյակ միլիոն դրամի հասնող դրամի խախտումների վերաբերյալ զրուցեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ:
«Կազմվել է ժամանակացույց, ժամանակացույցով այդ գումարները հետ են վերադարձվել պետբյուջե կամ իրենց հաշվեկշիռ: Ժամկետը դեկտեմբերին է վերջանում, եւ ես համոզված եմ, որ դեկտեմբերին այս գումարները հետ վերադարձված կլինեն», - հավաստիացրեց Բարսեղյանը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ինչ-որ մեկին հեռացնել աշխատանքից իրականացված խախտումների համար, Արարատի մարզպետը պատասխանեց. - «Չարաշահումների արդյունքում չեմ պատրաստվում ազատել որեւէ մեկին, որովհետեւ դրա նպատակահարմարությունը ես չեմ տեսնում: Աշխատող մարդը միշտ էլ թերություններ կունենա, դրանք չափ ունեն, եւ, իմ խորին համոզմամբ, տարածքային սոցիալական ծառայությունների կողմից այդ խախտումները այնպիսի խախտումներ են, որ իրենք պրակտիկ հնարավորություն չեն ունեցել ստուգելու: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ այդ գումարները հետ վերադարձվեն պետբյուջե, պետությանը վնաս չպատճառվի», - ասաց Բաղդասարյանը:
Վերահսկիչ պալատի այսօրվա խորհրդի նիստում արձանագրված խախտումների նյութերից որեւէ մեկի վերաբերյալդատախազություն ուղարկելու որոշում չի կայացվել:
«Դատախազություն ուղարկում ենք այն նյութերը, որտեղ քրեաիրավական բնույթի խախտումներ կան կամ ինչ-որ կազմակերպված խնդիրներ ենք տեսնում», - ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Հարցին, թե չեն ցանկանո՞ւմ փոխել մեխանիզմը, ինչի արդյունքում խախտումներ արձանագրելիս բացի գումարները պետական բյուջե վերականգնելուց խախտողը նաեւ պատասխանատվության ենթարկվի, Զաքարյանը պատասխանեց. - «Դա մեր իրավասության մեջ չի մտնում, դրանք համապատասխան այն կառույցների ղեկավարների խնդիրներն են, ովքեր նշանակում կամ ազատում են այս կամ այն պաշտոնյային»:
Վերահսկիչ պալատը նաեւ վերահսկողություն է իրականացրել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նկատմամբ:
«Ընդհանուր գումարը, որ մենք վերահսկել ենք, շուրջ 1 միլիարդ դրամ է: Հսկիչ չափագրում իրականացրել ենք 510 միլիոն դրամի սահմաններում, ստուգել ենք հանրապետության տարբեր մարզերում շուրջ 16 օբյեկտներ եւ արձանագրել 33 միլիոն դրամի խախտման դեպք», - ասաց Զաքարյանը:
Երեւանի մետրոպոլիտենում իրականացված ստուգումների արդյունքով էլ Վերահսկիչ պալատը արձանագրել է 12 միլիոն դրամի եւ 4700 եվրոյի խախտման դեպք:

Your browser doesn’t support HTML5