Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնապետների հանդիպում է նախատեսվում ճակատամերձ գոտում

Մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպում ճակատամերձ գոտում։ Այդ մասին այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի տեղակալ Սաբիր Հասանլին` առանց հանդիպման կոնկրետ ժամկետներ նշելու։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Հասանլին ասել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեի` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը։