Գալիք երկուշաբթի օրը մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում կընտրվի ԱԺ-ի նոր նախագահ: Կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն` խորհրդարանի նախագահի, նաեւ փոխնախագահներից մեկի պաշտոնում երեք կուսակցություններից առաջադրում է կատարում իշխող Հանրապետականը:
Թեեւ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասում է, որ պաշտոնապես չի քննարկվել թեկնածուի հարց, սակայն Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իրենց թեկնածուն ընտրության դեպքում կլինի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք` Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Սամվել Նիկոյանն է կատարում խորհրդարանի ղեկավարի պարտականությունները:
«Կուսակցությունը պաշտոնապես քննարկում չի արել, բայց չեմ բացառում նաեւ այդ տարբերակը», - ասաց Շարմազանովը:
Հանրապետականը ԱԺ-ի նախագահի թեկնածուի հարցը կլուծի առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ օրը, ամենայն հավանականությամբ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստան վերադառնալուն պես: Հանրապետության նախագահը երկօրյա պաշտոնական այցով այսօր մեկնել է Վրաստան:
Եթե ԱԺ-ի նախագահի թեկնածուն դառնա փոխխոսնակ Սամվել Նիկոյանը եւ ընտրվի այդ պաշտոնում, փոխխոսնակի նրա այժմյան պաշտոնը թափուր կմնա: Շրջանառվում էին տարբեր անուններ, որոնցից ամենահավանականը, Հանրապետականի ներկայացուցիչների խոսքով, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունն է: Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհաստատեց այս լուրը: Նրա կուսակցական ընկերը` Հովհաննես Սահակյանը նույնպես չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, թե խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Հանրապետականը առաջադրելու է Էդուարդ Շարմազանովին:
«Քանի դեռ [ՀՀԿ-ի] գործադիր մարմինը եւ խորհուրդը պաշտոնապես չեն հայտարարել այդ անունների իսկությունը, թե ով է լինելու ԱԺ-ի նախագահ եւ փոխնախագահ, ապա իմ կարծիքով, դեռեւս վաղ է հրապարակել եւ ստույգ ասել, որ այս կամ այն անձնավորությունները լինելու են այս պաշտոնում», - ասաց Սահակյանը:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ եթե չի հերքում, ուրեմն կարելի է հասկանալ, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, Սահակյան պատասխանեց. - «Ընդամենը չեմ հերքում»:
Ապագա առաջադրումների հետ կապված Հանրապետականը կոալիցիոն ֆորմատով քննարկումներ չի անցկացրել, սակայն Սահակյանը պնդում է, որ կոալիցիան «չի առանձնացել»:
«Չեմ կարծում, որ այսօր ինչ-որ մի բան փոխվել է, եւ կոալիցիոն ուժերը առանձնացել են կամ չի գործում կոալիցիոն հուշագիրը, ուստի ամեն ինչ մնում է հին տարբերակով եւ այն հուշագրի շրջանակներում, որ ստորագրվել է եւ որը գործում է», - ասաց նա:
Ընդդիմադիր «Ժառանգություն»-ը դեռեւս չի կողմնորոշվել` առաջադրումներ կկատարի խորհրդարանի ղեկավար պաշտոններում, թե` ոչ: Իսկ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քիչ հավանական համարեց, որ խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահի պաշտոնում իրենք թեկնածուներ առաջադրեն:
«Չենք քննարկել, ես կտրուկ «չէ» չասեմ, բայց հավանական չեմ համարում», - ասաց Շահբազյանը: