Երեկ «Արամի խաչմերուկ» շարժման մասնակիցները ֆլեշմոբ էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Արամի 30 հասցեում գտնվող շենքի:
Երիտասարդ ակտիվիստները պահանջում են չապամոնտաժել շենքը, քանի որ այն 19-րդ դարի կառույց է եւ հին Երեւանի մասին հիշեցնող սակավաթիվ շենքերից մեկն է:
«Սա մեր «ոչ»-ն է այս եւ նման շենքեր քանդելուն, քանի որ այն 19-րդ դարի շենք է, այսինքն ունի պատմամշակութային արժեք», - «Մաքսլիբերթի»-ին ասաց «Արամի խաչմերուկ» նախաձեռնության անդամ Գայանեն:
Կառավարության որոշմամբ Արամի 30 հասցեում գտնվող շենքի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տրվել է կառուցապատման հնարավորություն: Քաղաքապետարանից «Մաքսլիբերթի»-ին փոխանցեցին, որ այդտեղ նախատեսվում է կատարել փողոցի լայնացում:
«Նոյեմբերի 24-ին հանդիպել ենք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանին, համաձայնության ենք եկել, որ նախագծի հեղինակը 7-10 օր ժամանակ ունի, որ նոր նախագիծ առաջարկի, որն այնպիսին կլինի, որ շենքը պահպանվի», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արփինե Զարգարյանը:
Ֆլեշմոբի մասնակիցները` երիտասարդ ակտիվիստները եւ պարզապես անցորդները իրենց ցանկություններն էին գրում թղթերի վրա եւ փակցնում Արամի 30 հասցեում գտնվող շենքի պատերին` այն մասին, որ չեն ուզում, որ շենքը քանդվի:
«Մեծամասամբ գրված է «Մի՛ քանդեք շենքը», «Ես սիրում եմ այս շենքը», «Սա իմ տունն է» եւ շենքի պահպանմանն ուղղված նման կոչեր: Կան նաեւ անգլերեն գրված կոչեր: Մի խումբ օտարերկրացիներ մոտեցան, հարցրեցին, թե ինչի դեմ ենք բողոքում, մենք բացատրեցինք, եւ իրենք նույնպես ուզեցին իրենց ցանկությունը գրել», - պատմեց Գայանեն:
«Մաքսլիբերթի»-ն զրուցեց նաեւ ակցիայի մասնակից քաղաքացիների հետ. - «Մեր քաղաքը կորցնում է դիմագիծը, այն ջերմությունը, որ ուներ, հիմա չկա», - ասաց երեւանցիներից մեկը:
«Այս շենքը խոսում է մեր պատմության, մեր ժառանգության մասին: Մեր հիմնական նամակը այն մարդկանց, ովքեր ուզում են քանդել այն, խնդրանք է, որ չքանդեն», - ասում էր մեկ այլ երեւանցի:
«Մենք նման անկյուններ այլեւս չունենք Երեւանում, հինը քանդել նոր անկյուններ ստեղծելու համար չարժե», - ասաց Արփինե Զարգարյանը:

Your browser doesn’t support HTML5