ՆԱՏՕ-ի գործողությունների դեմ բողոքի ցույցեր Պակիստանում

Պակիստանում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց` բողոքելով շաբաթ օրը աֆղանա-պակիստանյան սահմանագծում ՆԱՏՕ-ի իրականացրած օդային գրոհների դեմ, որոնց հետեւանքով Պակիստանի զինուժի առնվազն 24 զինծառայող է զոհվել:

Ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել Կարաչի քաղաքում ամերիկյան հյուպատոսության առջեւ, որտեղ ցուցարարները այրել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նկարը: