Պակիստանը բողոք է հայտնել ՆԱՏՕ-ի գործողության առիթով

Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբանի Խանը զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ իր երկրի վրդովմունքն է հայտնել երեկ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանամերձ գոտում ՆԱՏՕ-ի իրականացրած օդային գրոհի առնչությամբ։

Այդ գրոհի արդյունքում սպանվել է առնվազն 24 պակիստանցի զինծառայող։

Պակիստանն արդեն արգելել է իր տարածով դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի բեռների փոխադրումը եւ պահանջել է Վաշինգտոնից դուրս հանել անօդաչու ինքնաթիռների ռազմակայանը։

Պետքարտուղար Քլինթոնը եւ պաշտպանության նախարար Լեոն Փանեթան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ցավակցություն են հայտնել միջադեպի կապակցությամբ։

Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Աշֆաք Քայանին եւ մի շարք բարձրաստիճան հրամանատարներ այսօր Փեշավարում մասնակցել են գրոհի հետեւանքով սպանված 24 զինծառայողների հուղարկավորությանը։