Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է հայկական կողմի այն հայտարարությանը, որ Հայաստանի զինված ուժերը առաջիկայում պատժիչ գործողություններ են ձեռնարկելու Ադրբեջանի դեմ` ի պատասխան անցած շաբաթավերջին ադրբեջանցի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների սպանության:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ միջոցներ է ձեռնակելու հայկական կողմը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավարությունը դրա մասին մտածում է եւ համապատասխան գործունեություն է ծավալելու, որպեսզի հակազդի Ադրբեջանի Հանրապետության նման գործողություններին, այսինքն միջոցներ, որոնք կպարտադրեն զերծ մնալ դիպուկահարների կրակից»:
Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց` ադրբեջանական կողմի գործողությունները «շատ վատ» է որակում:
«Որովհետեւ գոյություն ունի զինադադարի վերաբերյալ պայմանավորվածություն, եւ մենք մշտապես մեր պատրաստակամությունը արտահայտում ենք` չխախտել այն, դիպուկահարներին հետ քաշել, բայց Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը, նրանց ռազմական գերատեսչության ղեկավարությունը հրաժարվում է», - ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, անցած շաբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղում հակառակորդի դիպուկահարների կրակոցներից զոհվել էին 19-ամյա ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանը եւ Միհրան Մարգարյանը:
Անդրադառնալով Լուսակերտի զորամասի հսկիչ անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած ծեծկռտուքին ու վրաերթին` պաշտպանության նախարարը հայտարարեց, որ «յուրաքանչյուր այդպիսի դեպք օրինական հակազդեցության է արժանանալու»:
Ըստ նախարարության քննչական ծառայության տեղեկատվության` ծեծկռտուքից հետո զինծառայող Արմեն Սանթոյանին վրաերթի ենթարկած քաղաքացին` BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Արիստակեսյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով: Հիշեցնենք` զորամասի հսկիչ անցագրային կետի մոտ զորամասի անձնակազմի եւ մի խումբ քաղաքացիական անձանց միջեւ վիճաբանությունն ու ծեծկռտուքը, որի հետեւանքով 2 հոգի այս պահին մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են, սկսվել էր այն բանից հետո, երբ նորակոչիկներից մեկի` Հունան Հարությունյանի եղբայրը` Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ ոգելից խմիչքի ազդեցության տակ նոյեմբերի 20-ին որոշել է գալ զորամաս` 5 օր առաջ բանակ զորակոչված եղբորը տեսակցության:
«Կարծում եմ, որ քաղաքացիները պետք է կատարեն գոյություն ունեցող օրենսդրության եւ կարգի պահանջները եւ գան իրենց հարազատներին տեսակցության միայն նորմալ պայմաններում եւ հարգեն այն զինվորներին, ովքեր հսկիչ անցագրային կամ նման կետերում ծառայություն են տանում, իսկ հերթապահությունը լարված ծառայություն է, եւ այդ լարված իրավիճակում չփորձեն զինվորների վրա ճնշումներ գործադրել: Յուրաքանչյուր այդպիսի դեպք օրինական հակազդեցությունը ստանալու է», - ասաց Օհանյանը:
Նախարարն ասաց` այս դեպքում ծեծկռտուքն անխուսափելի է եղել:
«Որովհետեւ խմած վիճակում իրենք են հրահրել այդ ծեծկռտուքը: Գտնում եմ, որ այս ամենը արդյունք է նաեւ նրա, որ մենք մշտապես փորձում ենք բանակի ներսում տիրող թերություններին, բացթողումներին մեծ հնչեղություն տալ, եւ դրանից որոշ մարդիկ փորձում են օգտվել», - ասաց Օհանյանը:
Ի դեպ, Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին այսօր պատասխանեց կառավարության շենքի մոտ` կառավարության նիստից դուրս գալուց եւ բանակում տարբեր տարիներին զոհված զինվորների ծնողներին մոտենալուց հետո: Այս ծնողները տարիներ շարունակ պահանջում են իրենց որդիների մահվան դեպքերը ինքնասպանություն չորակել եւ հայտնաբերել նրանց սպանողներին:
Այն հարցին, թե ինչո՞ւ են բանակում մահվան դեպքերի մեծ մասով քրեական գործերը անմիջապես հարուցվում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, նախարարը պատասխանեց. - «Բանակի հրամանատարությունը այսօր այն կառույցն է, որը ամենալավն է տիրապետում, թե բանակում ինչ է կատարվում եւ ինչպես պայքարել դրանց դեմ: Այդ որակումները իրենց մեջ պարունակում են իրավական փաստեր, եւ ցանկացած որակում նախնական տվյալների արդյունք է, որը քրեական գործի ընթացքում կարող է այս կամ այն կերպ, այս կամ այն ուղղությամբ փոխվել»:
Այն դիտարկմանը, թե քրեական գործերը չեն փոխվում, նախարարը պատասխանեց. - «Եթե չի փոխվում, ուրեմն այդ հարցը պետք է տալ իրավապահ մարմիններին: Կարծում եմ, որ այսօր զինվորական դատախազը նորմալ աշխատում է, ինքը ամենաշահագրգռվածն է, որ լիարժեք տեղեկություններ իմանանք: Մենք համատեղ աշխատում ենք, որովհետեւ նման գործերի ճիշտ բացահայտումը օգնելու է կարգապահության ամրապնդմանը եւ այսօր առկա երեւույթների կանխարգելմանը»:
«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ նախարարից ճշտել, թե նա ինչպես է գնահատում պաշտպանության փոխնախարարի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նախկին գործունեությունը եւ ինչպես է վերաբերվում Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում Գասպարյանի նշանակմանը: Սեյրան Օհանյանը նրան բնորոշեց որպես Հայաստանի Հանրապետության «լավագույն մասնագետներից մեկը», ով լավ է տիրապետում իր գործին, եւ ասաց, որ Գասպարյանը նաեւ իր ընկերն է:
«Վլադիմիր Գասպարյանը իմ համար լավագույն ընկեր է, եւ նրա կատարած աշխատանքը պաշտպանության նախարարությունում գնահատում եմ միանշանակ դրական: Կարծում եմ, որ ինքն իր կարողությունները օգտագործելու է նաեւ ոստիկանական համակարգում, որպեսզի իր առջեւ դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնի», - ասաց Սեյրան Օհանյանը:
Ոստիկանության համակարգում Վլադիմիր Գասպարյանի սկսած կադրային փոփոխությունների մասին «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը նախարարը այսպես արձագանքեց. - «Ամբողջ Հայաստանի կադրային փոփոխությունների համար հո ե՞ս չեմ պատասխան տալիս»:

Your browser doesn’t support HTML5