Անցած շաբաթավերջին տեղի ունեցած դանակահարությունից չորս օր անց՝ այսօր, Բաքվի հիվանդանոցում մահացավ ադրբեջանցի գրող, հրապարակախոս Ռաֆիկ Թագին, ով հայտնի էր իսլամը քննադատող իր հրապարակումներով:
Օրեր առաջ անհայտ անձինք Բաքվում հարձակման էին ենթարկել Թագիին եւ դանակի առնվազն յոթ հարված հասցրել թիկունքին եւ պարանոցին: Դանակահարությունից հետո բժիշկները հայտարարում էին, թե գրողի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թագիի վիճակը ծանր է, քանի որ նա շատ արյուն է կորցրել:
Ինքը՝ գրողը, մահվանից մեկ ժամ առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հույս էր հայտնել, թե կապաքինվի։
«Վիճակս գնահատվում է ծանր, բայց կայուն, եւ լավ է, որ չի վատթարանում», - ասել էր Ռաֆիկ Թագին։
Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում գրողը չէր բացառել, որ իր նկատմամբ հարձակումն իրականացվել է Իրանի վերաբերյալ վերջերս հրապարակած մի հոդվածի պատճառով։ «Իրանն ու գլոբալիզացիայի անխուսափելիությունը» վերնագրված այդ հոդվածում ադրբեջանցի հրապարակախոսը խստորեն քննադատել էր Ահմադինեժադի կառավարությանը եւ անհանդուրժող որակել Թեհրանի արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Սա, սակայն, Թագիի միակ վիճահարույց հոդվածը չէ։
Ավելի վաղ իր ազատամիտ հայացքների համար Թագին հետապնդումների էր ենթարկվել սեփական իշխանությունների ու գրչակից ընկերների կողմից. Ադրբեջանի գրողների միությունը 16 տարվա անդամությունից հետո նրան հեռացրել էր միությունից, Բաքվի դատարանն էլ 2007-ին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել՝ իսլամի եւ Մուհամեդ մարգարեի հասցեին արված քննադատական արտահայտությունների համար։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներից հետո Իլհամ Ալիեւը նրան ներում էր շնորհել, սակայն դրանով գրողի նկատմամբ հետապնդումները չէին դադարել։
Իրանի հոգեւոր առաջնորդներից մեկը, մասնավորապես, կրոնական անեծք էր հրապարակել Ռաֆիկ Թագիի հասցեին եւ կոչ արել նրան մահվան դատապարտել։
Այդուամենայնիվ, Ադրբեջանում Իրանի դեսպանատունը երեկ հատուկ հայտարարություն է տարածել եւ պնդել, թե իրանական կողմը որեւէ առնչություն չունի հրապարակախոսի դեմ կատարված ավազակային հարձակման հետ:
«Մենք հերքում ենք անհիմն պնդումները, որոնք տարածվում են ադրբեջանական որոշ լրատվամիջոցների ու քաղաքացիների կողմից՝ փորձ անելով Թագիի դեմ մահափորձը կապել Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - ասվում էր դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ։
Ադրբեջանի իշխանությունները փաստի առթիվ քրեական գործ են հարուցել, կատարվում է քննություն: