Մասնագիտությամբ լրագրող Լիլիթ Բլեյանը թողարկել է իր հեղինակային երգերի ձայնասկավառակը:
Լիլիթ Բլեյանի «Ուրիշ քաղաքում» անունը կրող ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին հայկական էստրադայի ներկայացուցիչներ, իր ընկերները, ծանոթներն ու հարազատները:
Շատերը Լիլիթին գիտեին միայն լրագրության ասպարեզում, այդ պատճառով էլ մի փոքր զարմացան: Վերջին մեկ տարին Լիլիթը փորձել է համատեղել լրագրողի մասնագիտությունը երաժշտական մշակումների, երաժշտություն գրելու ու ձայնագրվելու հետ:
«Մի տարի է գտնվում եմ ինձ համար շատ անսովոր վիճակում: Շատ հետաքրքիր է երգերի աշխատանքը, լրիվ ուրիշ տրամադվածություն է պահանջում: Պետք է կարողանաս կտրվել լրագրողի աշխատանքից, որպեսզի կարողանաս իրագործել այս մեկը», - ասաց նա:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ հաճելիորեն զարմացած է Լիլիթի երաժշտական տաղանդով, մինչեւ այժմ նրան ճանաչել է միայն որպես լրագրող: Շուշանը չի հասկանում այն մարդկանց, ում համար դժվար է համատեղել երկու տարբեր մասնագիտություններ:
«Հիմա ինձ համար շատ հաճելի անակնկալ է, որ ճաշակով երաժշտություն եմ լսում եւ, ամենակարեւորը, հայերեն է: Ես առհասարակ չեմ հասկանում` ով է գրել այն օրենքը, որ երկու մասնագիտություն ունենալ չի կարելի: Թող լինի ժուռնալիստ, որ երգեր է հեղինակում ու կատարում»:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կարծիքով, Լիլիթի երգերի մեջ կա այն պարզությունն ու մաքրությունը, որ պակասում է մարդկությանը 21-րդ դարում. - «Մաքրության հավատն է գուցե, որ մի պահ հավատում ես `ամեն ինչ լավ կլինի: Լավատեսության ու մաքրության բյուրեղը կպչում է քո սրտին անկախ քո երաժշտական ճաշակից: Դա է ամենից գնահատելին: Ինչ-որ մեկը կարող է վերցնել տվյալ երգը ու կատարել յուրովի. դրանից երգի բնույթը չի փոխվի»:
Երգերի մեծ մասը Լիլիթը գրել է իր կրտսեր դստերը օրորելիս, երեւի հենց այդ պատճառով էլ երգերն ավելի հանդարտ են:
«Ստիպված էի հանդարտ երգեր գրել, որովհետեւ հակառակ դեպքում նա չէր քնի», - ասում է Լիլիթը: - «Ընդհանրապես երգերի տրամադրությունը երեւի այն տրամադրությունն է, որ կուզենայի մեր քաղաքում լիներ` ավելի խաղաղ, ավելի հանդարտ ու պակաս լարված: Կուզենայի մարդիկ ավելի հետաքրքիր ապրեին մեր քաղաքում»:

Your browser doesn’t support HTML5