Սանկտ Պետերբուրգում հայազգի գործարար է սպանվել

Սանկտ Պետերբուրգում իր տան բակից մեքենայով դուրս գալիս գնդակահարվել է ձեռնարկատեր Դավիթ Տերտերյանը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` մարդասպանը ավտոմատ զենքից մի քանի անգամ կրակել է մեքենայի վրա, որի ղեկին նստած է եղել Տերտերյանը:

Տերտերյանը զբաղվում էր ռեստորանային եւ կահույքի բիզնեսով: