«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Անկախ այն բանից, թե ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի հերթական ընտրությանն ընդառաջ, նրա անունն ամենայն
հավանականությամբ լինելու է նախընտրական շրջանի ամենալայն շրջանառվող անունների կամ թեմաների շարքում։ Ռոբերտ Քոչարյանի անվան շրջանառությունը զգալիորեն շահեկան կարող է լինել Սերժ Սարգսյանի համար: Սարգսյանը հենց ինքն էլ հաճույքով կդնի այդ թեման շրջանառության մեջ, իհարկե ոչ անձնապես, այլ անուղղակիորեն, որովհետեւ երկրորդ նախագահի թեման երրորդ նախագահի համար կարող է լինել բավական հարմար ֆոն համեմատության համար։ Կասկած չկա, որ այդ համեմատության մեջ առավելությունը լինելու է Սերժ Սարգսյանի կողմը։ Ռոբերտ Քոչարյանի թեմատիկան շրջանառելու միջոցով ֆոն ձեւավորելու հարցում Սերժ Սարգսյանը կարող է ունենալ ազդեցիկ դաշնակից` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Ազդեցիկ թե' հասարակական-քաղաքական, թե' քարոզչական իմաստով: Կոնգրեսի համար էլ երկրորդ նախագահի թեմատիկայի համեմատական շրջանառությունը կարող է լինել նպաստավոր»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Երբ «Ժառանգության» պատգամավորները խորհրդարանում սուր ելույթներ են ունենում, նրանք գիտեն, որ այդ ելույթներով հարց չի լուծվելու, բայց նպատակ ունեն շահելու ժողովրդի համակրանքը, որպեսզի հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանան, կամ երբ դաշնակցականները պահանջում են առաջիկա չորեքշաբթի գրավել Արդահանը, նրանց նպատակը շատ հստակ է` իրենց համար հերոսական իմիջ ստեղծել եւ այդ ճանապարհով հայտնվել խորհրդարանում: Սրա մեջ, ի դեպ, ոչ մի վատ բան չկա. նորմալ քաղաքական գործընթաց է: Իշխանությունների գործողությունները նույնպես տրամաբանված են: Օրինակ, հարկային այնպիսի փոփոխություններ են անում, որ բյուջեն լցվի, բայց օլիգարխները չտուժեն, խրախուսում են արտագաղթը, որպեսզի հեղափոխություն չլինի, Կոնգրեսի հանրահավաքի օրերին ճանապարհները փակում են, որպեսզի մարդիկ մարզերից Երեւան չգան եւ այլն: Ոչ մի բան հենց այնպես չի արվում: Բայց լինում են քայլեր, որոնց տրամաբանությունը հասկանալի չէ: Օրինակ` ինչո՞ւ Սյունիքի մարզպետը պաշտոնանկ չի արվում»:
«Առավոտ»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանին հարցնում է. - «Դուք ԿԸՀ-ում աշխատել եք, կարելի է ասել, որ ներսից եք ծանոթ ընտրակեղծիքների մեխանիզմներին: Հերթական ընտրությունների գնալով` որտե՞ղ են երաշխիքները, որ ՀԱԿ-ը կկարողանա պահել իրեն տրված ձայները»: Պատասխան. - «Կոնգրեսը գերբնական կարողություններով օժտված կառույց չէ: Կոնգրեսում հասարակ քաղաքացիներ են, մարդիկ, ովքեր ավելին են գիտակցում մյուսներից: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընտրությունները չկեղծվեն, բայց կարո՞ղ ենք, արդյոք, հարյուր տոկոսով երաշխավորել, որ չեն կեղծվելու: Բոլոր դեպքերում, այն ռեսուրսները, որոնց տիրապետում է Կոնգրեսը, բավարար են` հետեւելու ընտրությունների ընթացքին: Բայց տասնապատիկ ավելի մեծ ռեսուրսներ ներդրվում են, որպեսզի ընտրությունները կեղծվեն, եւ դա կատարվում է պետական մակարդակով: Ի՞նչ կարող է անել Կոնգրեսը բանակի դեմ, ոստիկանության դեմ: Եթե ես հասկանամ, որ ՀԱԿ-ը պայքարելու մեխանիզմներ ունի ուժային կառույցների դեմ, որոնք օժանդակում են, որպեսզի ընտրությունները կեղծվեն… չեմ կարծում, որ ՀԱԿ-ն օժտված է այդպիսի գերբնական կարողություններով»:
Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Եվրասիական միությանը Հայաստանի միանալ-չմիանալու վերաբերյալ ասում է. - «Պետք է ընդունել իրողությունը, որ մենք թե՛ տնտեսական զարգացման մակարդակով, թե՛ որոշակի այլ զարգացումների առումով, բավական մոտ ենք հետխորհրդային մյուս երկրներին։ Ի վերջո, ընդհանուր պետություն էր, ընդհանուր կրթական, իրավական, տնտեսական տարածք, եւ շատ ավելի հեշտ էր ամենատարբեր ոլորտներում պահպանել, վերականգնել եւ զարգացնել եղած կապերը, քան ստեղծել նոր կապեր, մտնել ինտեգրացիոն նոր գործընթացների մեջ։ Եթե Հայաստանը իր 3-3,2 միլիոն բնակչությամբ եւ տնտեսական ներուժով կարողանա իր հնարավորություններն իրացնել ավելի մեծ բնակչություն եւ տնտեսական ռեսուրսներ ունեցող պետությունների միասնական տարածքում, կարծում եմ, կհայտնվի ավելի նպաստավոր իրավիճակում, քան սեփական պատյանի մեջ փակվելու դեպքում»։
«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Վաղը կմեկնարկի համազգային դրամահավաքը` հեռուստամարաթոնը: Կրկին առաջին պլան կմղվի այն հարցը, թե այս անգամ սփյուռքահայ մեծահարուստները, խոշոր գործարարները որքան հանգանակություն կկատարեն: Մինչդեռ Սփյուռքի համար այլեւս անհնար է շրջանցել Հայաստանի տնտեսության առողջացման, օլիգոպոլիաներից ձերբազատվելու հարցում հայրենի իշխանության ցանկության ու կամքի բացակայության հանգամանքը, որքան էլ վերջինիս ձգտի դրանք թաքցնել: Եվ դա այս պահին Սփյուռքում սկսել է խոր անվստահության տեղիք տալ: Չնայած հայրենիքին օգնելը բարեգործության դաշտից դեպի բնականոն գործարար կապերի, ներդրումների միջավայր տեղափոխելու մասին հայաստանյան իշխանությունների հայտարարություններին, այլեւս ակնհայտ է, որ վերջինս` տնտեսության մեջ առկա ախտերը վերացնելու անկարողությամբ, գործարարությունը գրավելու այլ միջոց չգտնելով` շարունակում է սին պատրանքներով գայթակղելու մաշված քաղաքականությունը»:

Your browser doesn’t support HTML5