ՍՕՍ մանկական գյուղում յուրաքանչյուր երեխա ունի «ՍՕՍ» մայրիկ, քույր ու եղբայրներ եւ ապրում է գյուղի 15 առանձնատներից մեկում:
2009 թվականից որոշ ընտանիքներում կան նաեւ «ՍՕՍ» հայրիկներ:
Կոտայքի մարզում գործող ՍՕՍ մանկական գյուղում բնակվում են ծնողական խնամքից զուրկ կամ դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներ: Նվարդ Ազարյանը ՍՕՍ մանկական գյուղում 20 տարվա փորձ ունի: Նա նշում է, որ իր մեծացրած երեխաների մեծ մասը բարձրագույն կրթություն են ստացել եւ սովորել են անվճար համակարգում: «Բազմազավակ» մայրը դժվարացավ հիշել իր երեխաների ճշգրիտ թիվը:
Նվարդ Ազարյանը նշում է, որ որոշել է մանկական գյուղում անցկացրած իր 20 տարիների հուշերը հանձնել թղթին, երբ թոշակի անցնի:
«Այսքան տարի աշխատելով չեմ դադարում զարմանալ երեխաների նոր արկածների վրա: Նրանց հետ միասին փոքրանում եմ եւ նրանց հետ մեծանում եմ, ինչպես նաեւ շատ բան եմ սովորում նրանցից», - պատմում է նա:
Նվարդ մայրիկը նշում է, որ ինքը հաճախ մոռանում է երեխաներին տված խորհուրդները, սակայն նրանք ոչ միայն չեն մոռանում, այլեւ հիշեցնում են իրեն: Նրա վերջին երեխան Վահրամն է, որին նա պահել է 8 ամսեկանից:
«Վահրամը է սիրում հումանիտար առարկաներ: Կարողանում է ռուսերենից հայերեն եւ հայերենից ռուսերեն է սինքրոն թարգնմանել», - նշում է Նվարդ Ազարյանը:
Մանկական գյուղի տարածքում գործում է դպրոց, մանկապարտեզ, նկարչության, երգի եւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ, ֆուտբոլի խմբակ, կինոդահլիճ, որտեղ նաեւ սեմինարներ են կազմակերպվում: Մայրիկները նշում են, որ երեխաների համար ստեղծված է բոլոր պայմանները, որպեսզի իրենց համար լավ ապագա կառուցեն:
13-ամյա Վահրամը շատ է սիրում նկարել, զուգահեռ հաճախում է ֆուտբոլի: Նա հիմա տան միակ երեխան է: «Չգիտեմ կուզենայի քույր կամ եղբայր, բայց հաստատ գիտեմ, որ տանը մենակ լավ չի», - ասում է նա: