Էստոնիայի փորձի վրա հիմնվելով` Գյումրու «Ասպարեզ» թերթում նոյեմբերի 17-ի համարից սկսված տեղադրվել են QR կոդեր, ինչը սմարթֆոնների օգտատերերին հնարավորություն է ընձեռում դիտել նյութի վերաբերյալ տեսանյութ, նկարներ կամ մասնակցել քննարկմանը:
QR կոդը Եվրոպայում օգտագործվում է վաղուց, իսկ 1996 թվականից այն տարածում է գտել Ճապոնիայում: QR համակարգը թերթում ներդնողներից Հայկ Բարսեղյանը նշեց, որ Գյումրու «Ասպարեզ» թերթում QR կոդերի տպագրությունը հիմա փորձնական շրջանում է:
«Quick Response` արագ արձագանքման կոդերը հնարարավորություն են ընձեռում ընթերցողին դիտել տեսանյութեր, ձայնագրություններ, ֆոտոշարքեր, հավելյալ տեղեկատվություն` գովազդվող ապրանքի մասին, եղանակի տեսություն` յուրաքանչյուր պահին եւ ծավալուն հարցազրույցներ, որի մի մասը թերթում է, իսկ շարունակությունը` ինտերնետում», - նշեց Հայկը եւ հավելեց, որ հիմա փորձում են հասկանալ, թե ինչ մեծությամբ պետք է տեղադրել QR կոդը, որպեսզի տեխնիկան կարողանա կարդալ այն:
Թերթի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, սակայն Հայկը նշում է, որ տարբեր միջոցների են դիմելու, որպեսզի առաջին մի քանի համարից հետո թերթի գնորդների թիվը չպակասի. - «Այս փորձը մեծ արձագանք է գտել ինչպես երիտասարդների, այնպես է տարեց մարդկանց շրջանում»:
Թերթի խմբագիր Լեւոն Բարսեղյանն ասեց, որ թեեւ 3 համար է տպագրվել QR կոդով, սակայն բավականին արձագանքներ են եղել:
«Արձագանքները շատ տարբեր էին. իմ ընկերների մի մասը ասում էին` սա ինչ թիթիզություն է, իսկ երիտասարդության մի զգալի հատված նույնիսկ սոցիալական ցանցում գրել էին, որ երբեք թերթ չեն առնում, բայց պետք է առնեն, որ տեսնեն դա ինչ է: Մարդիկ կային, որ մտածել են, թե տպագրական դեֆեկտ է»:
QR կոդի միջոցով ընթերցողներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել այդ պահին ընթացող ինտերնետային հարցմանը, դիտել տեղեկատվություն, որ առաջին օրը ինտերնետով դիտելու հնարավորություն չի լինում:

Your browser doesn’t support HTML5