Ուրբաթ օրը Երեւանում, նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսը:
Պասկալեւան առաջին անգամ Հայաստան է եկել 1991 թվականին` իր կինոխցիկով վավերագրելու այդ օրերին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություննեերը:
Այսօր Պասկալեւան ասաց, որ եկել էր մի քանի օրով, հետո որոշեց մնալ մեկ ամիս, հետո` չորս ամիս, սակայն այդպես էլ չմեկնեց Հայաստանից:
Առաջին տարիներին անընդմեջ Ղարաբաղում էր` բնակավայրերում, հոսպիտալներում եւ խրամատներում նկարահանում էր ամեն ինչ: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նրա նկարահանած ֆիլմերը` որպես վավերագրական նյութեր, պատմում էին այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում:
Եվ ահա այդ թվով 7 ֆիլմերը` 6 լեզուներով, ամփոփել է երկու տեսասկավառակներում, որոնք 1000 օրինակով թողարկել է Հայկական երաժշտական կենտրոնը` Պաշտպանության նախարարության օժանդակությամբ եւ հովանավորությամբ:
Շնորհանդեսին մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Պասկալեւան տեսասկավառակների մայր օրինակները նվիրեց նախագահին` ի նշան երախտագիտության:
Սերժ Սարգսյանը իր խոսքում շեշտեց, որ Ցվետանա Պասկալեւան հսկայական, անփոխարինելի աշխատանք է կատարել, «իր երիտասարդ կյանքի մի մեծ հատված եղել է հայ զինվորի, երկրապահի, հայոց հողի պաշտպանի կողքին»:
Շնորհակալություն հայտնելով Ցվետանա Պասկալեւային` երկրի նախագահը ասաց, որ վստահ է, թե նա շարունակելու է լինել Ղարաբաղի անկախության համար պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկը, «որովհետեւ ռազմական փուլը, այո, ավարտվել է… բայց հիմա այն փուլն է, որ բոլորս պիտի կարողանանք աշխարհին համոզել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը»:
Պասկալեւան ասաց, որ այն ամենը, ինչ իր աչքով տեսել է պատերազմի տարիներին, իրեն ընդմիշտ կապել է հայ ժողովրդի հետ: Եվ նայելով անցած քսան տարիներին` իր համար այսօր էլ շատ դժվար է դիտել ղարաբաղյան պատերազմի ժամանակ նկարահանած կադրերը:
«Նրանք բոլորը` մեծից փոքր, ինձ համար հերոսներ էին, իսկական հերոսներ: Եվ ես չէի պատկերացնում, որ իմ ուժերը կբավարարեր նրանց հետ վերապրելու պատերազմի տարիները` տեսնելով նրանց արցունքներն ու ամեն օր հասցված վերքերը: Հենց այդ պատճառով էլ այս DVD-ները ես կոչել եմ «Ղարաբաղի վերքերը», - ասաց Ցվետանա Պասկալեւան:

Your browser doesn’t support HTML5