Ամավիրի մարզում գտնվում է «Լայթ հաուս փարոս» բարեգործական հիմնադրամը, որտեղ հուլիսի սկզբից գործում է նաեւ Մայրատուն ծրագիրը:
Այնտեղ ապաստան կարող են գտնել հղի կանայք կամ մինչեւ 3 տարեկան երեխաներ ունեցող մայրերը, ովքեր իրենց ամուսինների, ծնողների, հարեւանների կամ շրջապատի բռնության զոհ են:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը նշում է, որ կենտրոն են գալիս դժվար մանկություն ունեցած աղջիկները, ովքեր խնդիրներ են ունեցել եւ վիրավորանք են ապրել վաղ հասակում եւ այդ ցավը հասուն տարիքում դեռ նրանց մեջ է եւ չի սպիացել:
«Այս ուղղությամբ նրանց հետ կացարանում աշխատում են հեգեբանները: Կառույցի գլխավոր նպատակն է շրջապատի անտարբերությանն արժանացած անձանց մեջ սեր եւ վստահություն սերմանելը», - ասաց Մուրադյանը:
«Լայթ հաուս փարոս»-ն ունի թեժ գիծ, որի մասին տեղակացված են բոլոր պոլիկլինիկաները, հիվանդանոցներն ու բժիշկները: Նրանք կենտրոն են գալիս անվստահ եւ զգուշավոր են յուրաքանչյուր դեպք պատմելիս: Մայրատանը 2 շաբաթ անցկացնելուց հետո երիտասարդ մայրերը սկսում են սովորել կար, խոհարարություն, համակարգչային ծրագրեր, որպեսզի կենտրոնից դուրս գալուց հետո կարողանան աշխատանք գտնել:
6 մայրերի ճակատագիր է շտկել Մայրատունը այս ընթացքում: Նրանցից մեկը Գավառից է, ով բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից եւ Մայրատանն անցկացրել է 4 ամիս եւ իր կամքով վերադարձել տուն` երեխայի հետ միասին:
Մեկ այլ երիտասարդ մայր 6 ամիս է, ինչ Մայրատանն է: Նա եկել էր, երբ հղի էր, իսկ հիմա նրա փոքրիկ աղջիկը գրեթե 2 ամսեկան է դառնում:
Այս պահին մայրատանը ապաստան են գտել բռնության զոհ 2 կանայք:
Մայրատանը ապաստանած մայրերը ազատ են իրենց որոշումների մեջ: Իրենք են ընտրում` դուրս գալ հիմնադրամի տրամադրած կացարանից, թե ոչ: Քրիստինեն 28 տարեկան է եւ պատմում է, որ 3 ամսից ծնվելու է իր փոքրիկը:
Քրիստինեն նշում է, որ ամուսինը ամեն օր հետաքրքրվում է իր եւ փոքրիկի վիճակով: Նա նշում է, որ խնդիրը իր եւ իր հարազատների վերաբերմունքն է եղել:

Your browser doesn’t support HTML5