Նյու Յորքում «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման ցույցի շուրջ 200 մասնակից է ձերբակալվել

«Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման ակտիվիստները երթ են անցկացրել Նյու Յորքի ֆինանսական թաղամասում` այդպիսով նշելով տնտեսական անարդարության դեմ իրենց պայքարի երկու ամիսը։

Ոստիկանությունը կանխարգելել է ցուցարարների կողմից Նյու Յորքի ֆոնդային բորսայի շրջափակումը, ինչի արդյունքում գրեթե 200 ցուցարար է ձերբակալվել։

Ցուցարարները նախատեսում էին շրջափակել նաեւ մետրոյի 16 կայարաններ։