Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է մտցվում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է մտցվում լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար` ուղեկցված բռնության սպառնալիքով, բռնությամբ կամ ունեցվածքին վնաս հանցնելով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Պետդուման այսօր երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագիծը:

Այդ հանցագործության համար նախատեսված է մինչեւ 6 տարվա ազատազրկում: