Վահագն Հարությունյանը` Ոստիկանության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահագն Հարությունյանը հաստատեց այս տեղեկությունը:

2008 թվականից Վահագն Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությունում գլխավորում էր «Մարտի 1»-ի գործով քննչական խումբը: Այսուհետ այդ քննչական խումբը կգլխավորի Վաղինակ Ջանազյանը։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության նախկին պետ Կարեն Կարապետյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ։


Ռուզաննա Ստեփանյան