Պարզ, բայց խորիմաստ: Այս երկու հատկանիշներն էին առաջին նախապայմանը, որ երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանը որոշեց բեմադրել Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսը: Ներկայացումը նոյեմբերի 15,16 կհանձնվի հանդիսատեսի դատին, չնայած երիտասարդները ներկայացումն արդեն երկու անգամ խաղացել են ավելի նեղ շրջանակում:
Սկզբում, նպատակը դիպլոմային աշխատանքին պատրաստվելն էր, բայց այդ միտքն Արթուրին բնավ չգոհացրեց. - «Չէի ուզում դիպլոմային, ուզում էի ներկայացում, որովհետեւ, երբ ասում ես դիպլոմային, պլանկան միանգամից իջնում ա եսիմ ուր»:
Շատ երգող դերասաններ, հետաքրքիր լուծումներ, պիեսի թարգմանություն, երաժիշտներ, նոտաներ, պարողներ. խնդիրները շատ էին, բայց երիտասարդ ռեժիսորին բնավ չվախեցրեցին. - «Ես ինքս ինձ ասեցի, եթե դու սա չբեմադրես, դու Արթուրը չես, թեկուզ քեզ շատ ու շատ մարդիկ են պետք»:
Արթուրը որոշեց բեմից խոսելու են երեք միջոցներով` խոսք, երգ, պար:
«Վոյցեկ» մյուզիքլի երաժշտական մասի ղեկավար Աննա Տերտերյանը նշում է, որ Արթուրի առաջարկով հրաժարվեցին ձայնագրություններից ու որոշեցին` ողջ ներկայացման ընթացքում լինելու է կենդանի նվագակցություն: Արխիվից արխիվ, թանգարանից թանգարան շրջելով հավաքեցին ու ամբողջացրեցին պարտիտուրաները:
«Նվագախումբն էլ չկար: Արթուրի հետ գնացինք Կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյան ուսումնարան, Մանկավարժական համալսարան ու հավաքեցինք փոքր թիմ», - պատմում է Աննան:
Երկու ջութակ, թավջութակ, բաս կիթառ, դաշնամուր ու հարվածային գործիքներ: 6 երաժիշտները բեմում են ներկայացման սկզբից մինչեւ վերջ: Իսկ թատերական իստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնի ուսանող Գոհար Հովհաննիսյանն էլ մտածեց պարերի բեմադրության ու արհեստավարժ պարողների ներկայացման մեջ ընդգրկելու մասին:
Դերասանական ընտրությունը կատարել են գլխավոր դերակատար Շողեր Գրիգորյանի հետ, շրջել թատրոններով ու բուհերով, գտել պիեսի հերոսներին համապատասխանող արտահայտիչ կերպարներ: Հավաքեցին երիտասարդների մոտ 30 հոգանոց խումբ ու սկսեցին աշխատել: Շողերը ներկայացման մեջ մարմնավորում է Մարիայի` անբարո վարք ունեցող ամուսնացած կնոջ կերպարը:
Իսկ Մարիայի ամուսինը` Վոյցեկը, երիտասարդների հոգսերն իր մեջ ամփոփող հավաքական կերպար է: Դերակատար Արմեն Սարգսյանը նշում է, որ իր կերպարի նպատակն է ամեն կերպ պահել ու պահպանել սեփական ընտանիքը, չնայած շրջապատի քարկոծումներին:
Առանձնացնել երգիչներ, դերասաններ, երաժիշտներ, ռեժիսոր, պարուսույց թիմը չի ուզում գտնում են, որ իրենց հաջողության գաղտնիքը միասնականության եւ մեկ գաղափարի շուրջ համախմբվելու մեջ է: Բազմաթիվ խնդիրներ հաղթահարել են միասնական ուժերով, առանց կողմնակի օգնության: ֆինանսապես երիտասարդներին միակ օգնողը եղել է ռեժիսորի հայրը, իսկ հիմա միակ եկամուտը կլինի տոմսերի վաճառքից գոյացած գումարը:
«30 հոգի վարձատրել, 1000-1500 դրամ վաճառված տոմսեր, դահլիճի վարձ, մի պահ կանգնում եւ մտածում ես դե արի ու վճարի: Մինիմալ, սիմվոլիկ: Տոմսերի վաճառքից յուրաքանչյուրը կստանա 2000 դրամ, դա նույնիսկ իրենց տրանսպորտի գումարը չի»:
Արթուրը 18 տարեկանից սովորել ու աշխատել է Ֆրանսիայում, աշխատել ինչպես ինքն է ասում իտալացու, բրազիլացու, ֆրանսիացու խառնուրդ ռեժիսորի հետ, նրանից սովորել ռեժիսորական գաղտնիքներ: Հիմա էլ վերադարձել է Հայաստան նոր ուժով, մտքերով ու դրանք իրականացնելու մեծ ցանկությամբ: Երիտասարդ թատերախմբին սատարողներ գուցե չկան, դրանից նրանք բնավ չեն դժգոհում, սակայն հաճախ տխրում են բացասական վերաբերմունքից: Արթուրը խոստովանում է չի ծուլացել ու հաշվել է. օրում`16 ապտակ.
«Ինչո՞ւ եք ինձ սենց ընդունում, երբ ես Ֆրանսիայում սիրում եմ իմ երկիրը, երբ ամեն գիշեր քնելուց ես դնում եմ երաժշտություն իմ ականջին եւ երազում եմ իմ երկրի մասին, այն դեպքում, երբ ես այնտեղ ունեմ կրթաթոշակ, բայց թողնում գալիս եմ այստեղ, իմ սերը մեծ ա, բայց ինչո՞ւ են այսօր որոշ մարդիկ խանգարում, ո՞վ ա իրենց այդ իրավունքը տվել, այս ներկայացմամբ էլ ուզում ենք ասել օգնում ես օգնի չէ, մի խանգարի, հերիք ա էսօր Հայաստանում էնքան են խանգարում, որ բացի հետ գնալուց ուրիշ ոչ մի տեղ չենք գնում: Յուրաքանչյուր մարդ պետք ա անի էն ինչ որ ուզում ա, ու պիտի իրեն դրսեւորի էն կերպ ինչպես ուզում ա: Երբ ազատություն տանք տեսեք ինչ բալանսի ենք գալու», - նշում է երիտասարդ ռեժիսորը:
Դերասաները նշում են ոչ մի խոչընդոտի առաջ չեն կանգնելու ու խաղալու են` ապացուցելու, որ երիտասարդները կորղ են աշխատել. Ապացույց ունեն`«Վոյցեկ» մյուզիքլը:

Your browser doesn’t support HTML5