Երեքշաբթի օրը Երեւանի ավագանին միաձայն Երեւանի 54-րդ քաղաքապետ ընտրեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 33-ամյա որդուն` Տարոն Մարգարյանին:
Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալն էր, քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնակատարն էր։
Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի թեկնածությունը իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում առաջարկել էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջարկությունը ՀՀԿ-ի կողմից ընդունվել էր միաձայն, եւ, ըստ էության, բոլորի համար էլ պարզ էր, որ Տարոն Մարգարյանն է լինելու նոր քաղաքապետը, պարզապես Երեւանի ավագանին օրենքի պահանջների շրջանակում այսօր իր քվեարկությամբ հաստատեց այն:
Ի դեպ, Երեւանի ավագանու արտահերթ նիստին, ինչպես նաեւ քաղաքապետի ընտրության քվեարկությանը ներկա չէր նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի իրադարձություններից հետո հրաժարական էր ներկայացրել:
Քվեարկությանը մասնակցած ավագանու ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական բոլոր 49 անդամները կողմ քվեարկեցին Տարոն Մարգարյանի օգտին:
Ընտրվելու հետո արդեն, երբ ավագանու ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական անդամները շնորհավորեցին եւ համբուրեցին նորանշանակ քաղաքապետին, Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նորանշանակ քաղաքապետն էլ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրինակով «դրայվով» է աշխատելու:
«Տեղական ինքնակառավարման համակարգը ինձ համար հոգեհարազատ համակարգ է, եւ ես, այս համակարգում 7 տարի շարունակ աշխատելով, ոգեւորությամբ եւ սրտացավությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին, եւ վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի միջոցով ենք այդ աշխատանքներն իրականացնելու», - ասաց Մարգարյանը:
Հարցին, թե ո՞րն է լինելու քաղաքապետի պաշտոնում իր առաջին որոշումը, Տարոն Մարգարյանն ասաց, թե ինչ որոշում էլ որ լինի, այն նպաստելու է Երեւան քաղաքին եւ երեւանցուն: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նա շարունակելու է կրպակների ապամոնտաժման` Կարեն Կարապետյանի կիսատ թողած ծրագիրը:
«Գործող կրպակներին չեն անդրադառնալու, անդրադառնալու ենք Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք ունեն փաստաթղթային տեսք, եւ բանակցելով սեփականատերերի հետ, փորձելու են Աբովյան փողոցի մայթերը հանձնել մեր բնակիչներին», - խոստացավ նորանշանակ քաղաքապետը:
Քանի որ մի քանի ամսից երկրում կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, «Ազատություն» ռադիոկայանը Տարոն Մարգարյանին հարցրեց, թե արդյո՞ք դժվար չի լինի նախընտրական շրջանում կառավարել մայրաքաղաքը` հաշվի առնելով, որ ընտրական պայքարը առավել թեժ է լինելու հենց Երեւանում:
«Հաճույքով եմ կատարում իմ կուսակցական աշխատանքը եւ ես միշտ պատրաստ եմ իմ կուսակցական աշխատանքը կատարել աշխատանքի ժամից հետո», - ասաց նա:
Նորընտիր հանրապետական քաղաքապետը խուսափեց որեւէ գնահատական տալ իր կուսակցի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարքագծին, ով ըստ մամուլի երեկ «Մարիոթ» հյուրանոցում ծեծի է ենթարկել գործարար կնոջը. - «Այս օրով կուզենայի ավելի շատ խոսել Երեւան քաղաքի մասին», - ասաց նա:
Երեւանի 33-ամյա քաղաքապետին ներկայացնելով` ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ Մարգարյանը դեռեւս 18 տարեկանից անդամակցում է ՀՀԿ-ին, 1998-ից ղեկավարում է Հանրապետականի Ավանի տարածքային մարմինը, 2006-ից Հանրապետականի խորհրդի անդամ է, 2005-ին ընտրվել, ապա 2008-ին վերընտրվել է Երեւանի Ավան համայնքի ղեկավար: Մարգարյանը 2001 թվականին ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան` ստանալով «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությունը:
Այսպիսով, Երեւանը 2009 թվականից առայսօր, այսինքն 3 տարվա ընթացքում ունեցավ 3 քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց նախագահականի աշխատակցի հետ ունեցած միջադեպից, Կարեն Կարապետյանը` անձնական եւ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ, եւ այժմ այս պաշտոնը Տարոն Մարգարյանինն է:
Ավագանու անդամները հույս էին հայտնում, որ գոնե մինչեւ 2013 թվականը, այսինքն ավագանու գործունեության ժամկետի ավարտը նորից ստիպված չեն լինի նոր քաղաքապետ ընտրել: Թեեւ, նշենք, որ ավագանու գործունեությունը ավելի ֆորմալ բնույթ է կրում: Ուշագրավ է, որ երբ հրաժարական էր տվել Կարեն Կարապետյանը, ավագանու Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարները նույնիսկ տեղյակ չէին այդ մասին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը այդ առնչությամբ ասաց. - «Դա օրենքի անկատարության հետեւանք է, եւ մենք բարձրացրել ենք այդ հարցը անգամ Բեգլարյան Գագիկի ժամանակ, երբ նորից մամուլից մենք տեղեկացանք [նրա հրաժարականի մասին]: Երեւի կարելի է Ազգային ժողովին խնդրել, թեկուզ մենք երեւի կնախաձեռնենք մեր պատգամավորների միջոցով, որպեսզի օրենքի այդ կետը շտկվի»:

Your browser doesn’t support HTML5