Ազգային ժողովի այսօրվա նիստում պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Պատգամավորի մանտադից, սակայն, նա չհրաժարվեց:
«Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը Հանրապետության նախագահի, պետության, ժողովրդի եւ կուսակցության առջեւ, ներկայացնում եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը», - հայտարարեց նա` նշելով, որ պաշտոնից հեռանալու որոշումն իրենն է եւ բերեց նույն պատճառաբանությունը` գնում է ղեկավարելու Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, եւ «այդ կարեւոր գործին նախապատրաստվելու համար» որոշել է վաղաժամ վայր դնել իր լիազորությունները:
«Մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ: Ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն», - հայտարարեց Աբրահամյանը:
Այնուհետեւ նա անդրադարձավ խորհրդարանի խոսնակի պաշտոնում իր եռամյա գործունեությանը (Աբրահամյանը Ազգային ժողովը ղեկավարում է 2008 թվականի սեպտեմբերից). - «Թող անհամեստ չհնչի, բայց, կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան - հասարակություն կապը: Կարծում եմ, Ազգային ժողովն իրեն դրսեւորել է որպես պետականության կայացման գործընթացի ակտիվ մասնակից»:
Ազգային ժողովի նախագահի հրաժարականը ընդունված կհամարվի, եթե նա այն կրկնի հինգ օր հետո:
Հրաժարակի դիմումը նա հենց նիստի սկզբում չներկայացրեց. նախ հաստատեց քառօրյա նիստերի օրակարգը, որոշեց քննարվելիք հարցերի հերթականությունը, կազմակերպեց քվեարկություն, ինչից հետո միայն արտահերթ ելույթով ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց Աբրահամյանի հրաժարականին. - «Չենք կարող հերքել, որ ձեր նախագահության օրոք եղել են դեպքեր, երբ իսկապես Ազգային ժողովը փորձել է իրեն պահել որպես օրենսդիր մարմին: Այնուամենայնիվ, «Ժառանգության» համար նաեւ անհասկանալի եւ անընդունելի են նման կարգի փոփոխությունները ղեկավար պաշտոններում, երբ ակնհայտորեն Ազգային ժողովի ղեկավարության վերաբերյալ որոշումները կայացվում են այս դահլիճի պատերից դուրս»:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Քաղաքական մշակույթի տեսակետից մենք մեկ կուսակցության պետության ենք վերածվում, որտեղ հանրային շահը կամ պետության շահը ստորադասվում է այս կամ այն քաղաքական ուժի հեռանկարին եւ նրա շահին»:
Կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունում Ազգային ժողովի նախագահի հրաժարականի դրդապատճառները կասկած չեն հարուցում: «Մեկնաբանության հարկ եւ կարիք չկա, քանի որ մենք մտնում ենք նախընտրական փուլ, եւ իրենք հարմար են գտել, որպեսզի Հովիկ Աբրահամյանը ամբողջովին նվիրվի նախընտրական աշխատանքներին», - ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը:
Ագգային ժողովի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա, սակայն, հրաժարվում է մեկնաբանել այդ լուրերը:
Խոսվում է նաեւ Գալուստ Սահակյանի թեկնածության մասին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանը մեկնաբանեց. - «Հատուկ մրցակցություն Հանրապետականը չի կարող ունենալ, որովհետեւ ինքն է որոշում, թե տվյալ դերակատարումը ով իր վրա պետք է վերցնի»:
Հարցին, թե առաջարկության դեպքում ինքը կհամաձայնի զբաղեցնել այդ պաշտոնը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Եթե կուսակցությունը ցանկանա այդպես, կուսակցության պահանջը ոչ միայն իմ կողմից, այլ բոլորի կողմից ընդունելի կլինի»:
Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել խորհրդարանի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ` Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, Ազգային ժողովի մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը եւ Ազգային ժողովի նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը: Այս տեղեկությունը հաստատեցին խորհրդարանի լրատվական ծառայությունում:

Your browser doesn’t support HTML5