Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կիրակի օրը անցկացված քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական Վարուժան Ներսիսյանը պարտություն է կրել։
Նախնական տվյալներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը հաղթանակ է տարել Իջեւանը ավելի քան 13 տարի ղեկավարած Վարուժան Ներսիսյանի նկատմամբ։
Իջեւանում գրանցված շուրջ 14 հազար ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 հազար 810 քաղաքացի, կամ ընտրողների շուրջ 65 տոկոսը։
Ընտրություններում 5 հազար 44 ձայն հավաքել է հաղթողը՝ Վարդան Ղալումյանը, ով հանդիսանում էր Ներսիսյանի միակ մրցակիցը։
Գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 3 հազար 400 մարդ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարտություն կրած թեկնածուն՝ Վարուժան Ներսիսյանը, պնդեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ընտրակաշառքներ է բաժանել, տարբեր հասարակական կազմակերպությունների անունից դիտորդական առաքելություն է իրականացրել, եւ այդպիսով, փաստորեն, ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Այդուհանդերձ, Ներսիսյանը չասաց՝ պատրաստվո՞ւմ է բողոքարկել ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։
Վերջին 3 տարիներին Իջեւանի ավագանու նախկին անդամ Ղալումյանը իր նախկին գործընկերների հետ՝ ավագանու այլ նախկին անդամների հետ պայքարում էր Ներսիսյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար։ Ղալումյանը եւ իր թիմը պնդում էին, որ քաղաքապետը առանց ավագանու հետ խորհրդակցելու, ինքնագլուխ որոշումներ է ընդունում, փոշիացնում է քաղաքային բյուջեի միջոցները եւ թափանցիկ չի աշխատում։