Սիրիայի անդամությունը Արաբական պետությունների լիգային կասեցվեց

Արաբական պետությունների լիգան Կահիրեում արտահերթ խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունել կասեցնել Սիրիայի անդամությունը կազմակերպությանը` մինչեւ այդ երկրում կդադարեցվի արյունահեղությունը:

Ավելի վաղ Սիրիայում իրավիճակի կարգավորման Լիգայի առաջարկած ծրագիրը չի իրականացվել:

Վերջին 10 օրերի ընթացքում, բանակը քաղաքներից դուրս բերելու` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոստումից հետո, այդ երկրում ավելի քան 100 մարդ է զոհվել:

Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամությունը կասեցնելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել երկրի ընդդիմությունը: