Առատ ձյուն Հայաստանի մի շարք մարզերում

Այսօր ժամը 15.30-ի դրությամբ առատ ձյուն էր տեղում Հայաստանի Կոտայքի եւ Լոռու մարզերում, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Վայոց Ձորի մարզի Վայք, Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր հաղորդագրությունում նշում է նաեւ, որ Սելիմի լեռնանցքը ձնաբքի հետեւանքով շարունակում է փակ մնալ: