Ալմազբեկ Աթամբաեւը ճանաչվեց Ղրղըզստանի ընտրված նախագահ

Ղրղըզստանում այսօր ամփոփվել են հոկտեմբերի 30-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։

Ըստ այդմ, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, հաղթող է ճանաչվել երկրի գործող վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը, ով, համաձայն վերջնական արդյունքների, ստացել է ընտրողների 62.52 տոկոսի քվեները։

Նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 20-ը։

Աթամբաեւը Ղրղըզստանի գործող նախագահ Ռոզա Օթումբաեւայի դաշնակիցն է։