Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «լուրջ միջոցներ» Է ձեռնարկել երկրի բանակում հիվանդության պատճառով երեք զինվորների մահվան կապակցությամբ, 1news.az ինտերնետային պարբերականին ասել է նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը։
Ըստ Աբդուլաեւի` նախարար Սաֆար Աբիեւի հրամանով պատժվել են 19 զինծառայողներ, որոնցից 3-ը ստացել են նկատողություն, 2-ը` խիստ նկատողություն, 6-ին նախազգուշացում է արվել, 4-ի կոչումը իջեցվել է, եւս 4-ը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Զինվորների մահվան կապակցությամբ որեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության պաշտոնյան ոչինչ չի խոսել։