ՀՀ ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Երեւանի Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող տարադրամի փոխանակման կետի դիմաց երեկ երեկոյան երկու քաղաքացիների վրա ատրճանակից կրակոցներ արձակած անձինք փախուստի մեջ են, դեռ չեն հայտնաբերվել: Իսկ տուժած քաղաքացիները` 40-ամյա Ռուդիկ Զիրոյանն ու 52-ամյա Լեւոն Ավետիսյանը հրազենային վնասվածքներով այս պահին գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Վիրավորումը Լեւոնի մոտ գտնվում էր ձախ ծնկան հոդի շրջանում, իսկ Ռադիկինը գտնվում էր ձախ սրունքի շրջանում: Գնդակը թափանցող անցել է փափուկ հյուսվածքներով: Ընդունման ժամանակ գանգատվել են ուժեղ ցավերից, շոկային վիճակ, նեւրոտիկ վիճակ»:
Ըստ Գագիկ Մանուկյանի, տուժողների վիճակը այժմ կայուն է, նրանք տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:
Դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան ժամը 19-ի սահմաններում. ատրճանակներով զինված երկու անձինք Խանջյան փողոցի թիվ 37 շենքի առաջին հարկում գործող տարադրամի փոխանակման կետի դիմաց հարձակվել են այդ կետում վայրկյաններ առաջ գումար փոխանակած քաղաքացու` Մարտունու բնակիչ Ռուդիկ Զիրոյանի վրա եւ փորձել են խլել գումարը: Զիրոյանը սկսել է դիմադրել եւ առաջացել է քաշքշուկ: Այդ պահին փոխանակման կետի աշխատակիցը եւ Զիրոյանի ընկերները փորձել են միջամտել, եւ ավազակային հարձակում գործադրած անձինք կրակել են նրանց ուղղությամբ եւ, ոտքից վիրավորելով Ռուդիկ Զիրոյանին եւ փոխանակման կետի աշխատակից Լեւոն Ավետիսյանին, դիմել են փախուստի:
Ռուդիկ Զիրոյանին կինը, ով դեպքի պահին մեքենայի մեջ սպասելիս է եղել ամուսնուն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ փոխանակման կետի դիմաց անհայտ անձինք հետեւից են փաթաթվել Զիրոյանին եւ հանկարծակիի բերել նրան: Սկզբում կարծել է, թե ծանոթ մարդիկ են, կատակ են անում. - «Բայց որ հարվածել են դեմքին, արդեն գլխի է ընկել, թե ինչ է կատարվում, դիմադրեց: Մինչեւ վերջ դիմադրեց»:
Զիրոյանին կինն ասաց, որ սկզբում չի նկատել, որ հարձակման ենթարկված անձն իր ամուսինն է, բայց երբ հարվածել են մեքենային, շրջվել եւ տեսել է, որ երկու հոգի ամուսնուն հագուստից քաշքշելով հրել-գցել են գետնին: Ռուդիկ Զիրոյանի ձեռքի պարկը պատռվել է եւ գումարը, որը նախնական տեղեկություններով համարժեք է եղել 10 հազար դոլարի, թափվել է գետնին: Այդ պահին փոխանակման կետի աշխատակիցը եւ Զիրոյանի ընկերները փորձել են միջամտել, եւ հարձակում գործադրողները կրակել են: Դեռեւս հակասական են տեղեկությունները, թե այդ անձինք գումարը հափշտակել են, թե ոչ:
Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հարձակման օբյեկտն ի սկզբանե եղել է գումարը փոխանակած քաղաքացին, ոչ թե փոխանակման կետը. - «Ոչ թե կրակել են, որ գումարը տանեն, այլ որ հետապնդել է տուժողը, հանցագործը մտածել է, թե կարող է բռնվել, դրա համար է զենքը գործադրել: Փախուստի համար»:
Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված է քրեական գործ` ավազակության հատկանիշներով: Ըստ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի, գործի բացահայտումը գտնվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական վերահսկողության ներքո:
«Նախարարը հստակ հանձնարակական է տվել, որ պետք է բացահայտվի այս դեպքը եւ ցանկացած ծանր ու առանձնապես ծանր հանցագործության դեպք: Նախարարը ուղիղ վերցրել է իր վերահսկողության տակ, եւ պարբերաբար զեկուցվում է նրան», - ասաց Աշոտ Կարապետյանը:

Your browser doesn’t support HTML5