Չինաստանի հանքում պայթյունից 19 մարդ է զոհվել

Չինաստանի Յուննան նահանգի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետեւանքով զոհվել են 19 հանքափորներ, եւս 24-ը մնացել են հանքում։

Փրկարարները փորձում են նրանց դուրս հանել։

Աղետի վայրում աշխատում է 30 հրշեջ, 100 փրկարար եւ մոտ 300 բժիշկ։