«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իշխանական վերնախավում տեղի ունեցած աղմկոտ կադրային փոփոխությունները որոշակիորեն լիցքաթափեցին կոալիցիոն լարվածությունը, սակայն` չվերացրին: Հանրապետական վերլուծաբանները հանգել են եզրակացության, որ չնայած հնչող գնահատականներին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենեւին էլ հնազանդեցված չէ: Համենայնդեպս, այս իմաստով իրավիճակը շոշափելիորեն չի փոխվել վերջին երկու ամսվա ընթացքում` հրաժարականների շարքից առաջ եւ հետո: Նախ` Գագիկ Ծառուկյանը հստակ չի հայտարարել, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Եթե նույնիսկ հայտարարի, իրավիճակը չի փոխվի, որովհետեւ եթե փետրվարին ստորագրած կոալիցիոն հուշագրով ամրագրված պարտավորություններից է հետ կանգնում, ի՞նչն է նրան խանգարելու, որ հետ կանգնի մի սովորական հարցազրույցից: Ըստ այդմ ահա, ՀՀԿ-ում կարծիք կա, որ կադրային վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն ամենեւին չի ուժեղացել, ընդհակառակը` թուլացել է, եթե հաշվի առնենք, որ Հովիկ Աբրահամյանի նման մեկը փաստացի գահընկեց է արվել, եւ հայտնի չէ, թե նա որքան «տաք» կլինի ՀՀԿ-ի ապագայի նկատմամբ»:
Նույն խնդրի շուրջ «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Նա ասում է. - «Այն, որ ընտրական գործընթացի այս փուլում սպասվում էր քաղաքական ուժերի ակտիվացում, պարզ էր ի սկզբանե։ Ես կառանձնացնեմ նախընտրական ակտիվության երկու ուշագրավ միտում։ Առաջինը «տեմպի» կորուստն է, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը արձանագրել է նախընտրական արշավի նախաշեմին, ինչը օրինաչափ է։ Ըստ էության, դա պայմանավորված էր բուն ՀԱԿ-ի որդեգրած ռազմավարությամբ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ը, մի կողմից, համագործակցության մեջ մտավ` երկխոսություն սկսեց իշխանությունների հետ, մյուս կողմից` ընտրազանգվածը պահելու համար փորձեց շարունակել արմատական հռետորաբանությունը, «խաղալով երկու լարի վրա»` հայտնվեց երկիմաստ իրավիճակում եւ կորցրեց իր արմատական հետեւորդների մի մասի վստահությունը»։
Իսկ «Առավոտ»-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին հարցնում է. - «Ինչո՞ւ ազատ, արդար ընտրություն անցկացնելու մասին ավելի շատ իշխանություններն են խոսում, քան ընդդիմությունը»: Պատասխան. - «Ընտրություններ են սպասվում, իսկ ՀՀ-ն նաեւ խնդիր ունի արեւմտյան գործընկերներին համոզելու, թե իրենք ցանկություն ունեն ժողովրդավարական փոփոխություններ անելու, իսկ դրա առաջին եւ կարեւոր քայլը նորմալ, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Եվ քանի որ այդ փոփոխությունների դեպքում է միայն, որ Հայաստանին կտրամադրվեն ֆինանսական ռեսուրսներ, նաեւ իշխանություններին` բոնուս, շարունակելու իրենց իշխանությունը, դա է պատճառը, որ իշխանությունները այսօր նման խոստումներ են տալիս, որ նորմալ ընտրություններ կանցկացնեն: Սակայն մինչ այժմ ինչ տեղի է ունեցել ինստիտուցիոնալ առումով, ինձ լավատեսության հիմք չի տալիս, առաջին հերթին նկատի ունեմ, որ դեռ չի վերաբացվել «Ա1+»-ը, իսկ արդար ընտրություններ հնարավոր չէ ապահովել առանց արդար քարոզչական միջոցների: Երկրորդը Ընտրական օրենսգրքում կատարված կամ, որն ավելի ճիշտ եմ համարում` չկատարված փոփոխություններն են, ինչը եւս հիմք է տալիս մտածելու, որ կեղծիքների շտեմարանները կապված են ընտրացուցակների հետ: Եվ երրորդը` ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչպես միշտ, հիմա եւս օգտագործվում է շատ կոպիտ ձեւով»:
«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որն անցել է առանց աղմկոտ պաշտոնանկությունների մասին որոշումների: Հանրությունը նիստից առաջ հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչ նոր հրաժարական է լինելու, քանի որ նախորդ շաբաթ տեղի ունեցած աղմկոտ փոփոխությունները զուգորդվում էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերով: Այս անգամ, սակայն, ոչ մի աղմկոտ բան տեղի չի ունեցել: Սակայն այստեղ, իհարկե, աղմուկի սպասումը փոքր-ինչ չափազանցված էր: Բանն այն է, որ ՀՀԿ գործկոմի նիստն ինքնին ոչինչ չորոշող մի միջոցառում է Հայաստանի քաղաքական կյանքում, քանի որ աղմկոտ փոփոխությունների մասին քաղաքական որոշումները կայացվում են ՀՀԿ շրջանակից դուրս՝ նախագահական նստավայրում: ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին պարզապես տեղյակ են պահում տեղի ունեցող որոշումների մասին, եթե Սերժ Սարգսյանը դա հարկ համարի»:
«Երկիր»-ը գրում է. - «Յուրի Շեւչուկը պատրաստվում է իր նոր ծրագրով շրջագայության մեկնել ԱՊՀ տարածքով, նախկին ԽՍՀՄ հանրապետություններով, բայց իր ցանկից հանել է միայն Վրաստանն ու Հայաստանը: Յուրի Շեւչուկը շարքային երաժիշտ եւ շարքային քաղաքացի չէ, անհատականություն է, եւ նրա` Հայաստանից ու Վրաստանից հրաժարվելու նորությունը նկատվելու էր: Իրականում վերնագիրը, որ դրվել է վորոնեժյան կայքերից մեկին տված հարցազրույցին` ուշադրություն գրավելու համար էր միայն. «Շեւչուկը վախենում է մնալ առանց վարտիքի»: Բովանդակությունն ուրիշ էր: Երաժիշտը բացատրում է, որ նոր ծրագրի մեջ ոչ միայն հոգեկան ու ոգեղեն, այլեւ նյութական ներդրում են արել, ու ծախսերը պետք է փակել: Իսկ Հայաստանում, ըստ Շեւչուկի, մնացել է մեկ միլիոն մարդ, երիտասարդություն չկա, բոլորը դուրս են եկել երկրից, հանրապետությունը չունի սարքավորումներ, իսկ Պետերբուրգից տանելը դժվար է»:

Your browser doesn’t support HTML5