Հովսեփ Բեդեւյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հովսեփ Բեդեւյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ:

Վերաքննիչ վարչական դատարանի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում լիազորությունները նախագահի հրամանագրով դադարեցվել էին սեպտեմբերի 15-ին, նշանակվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ եւ ընտրվել այդ հանձնաժողովի նախագահ: