Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ելույթ է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 6-րդ համագումարում:
«Որպես փոքրածավալ շուկա ունեցող երկիր, մենք պետք է կարողանանք դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացված մասը: Ինչը թույլ կտա ապահովել մեր երկրի զարգացումը եւ աճը: Հենց այստեղ է անհրաժեշտ փոխակերպումը: Մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ ժամանակակից աշխարհի պահանջներին` վերաիմաստավորել մեր գործելակերպը, ակնկալիքներն ու վարքագիծը», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Վերջապես, մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները, ընդ որում` ուզում եմ առաջարկել, որպեսզի հարաբերական առավելությունները մենք փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ոչ միայն զուտ արդյունաբերության ոլորտում: Մենք, իրոք, պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելություններ»:
Նախագահն այնուհետեւ հավելեց, թե այս ուղղությամբ հիմա մի խումբ փորձում է մի մեծ ծրագիր նախանշել, որը «կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ` կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում»:
Համագումարի ընդմիջմանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին նախագահի նշած ծրագրի մասին ասաց. - «Կարծում եմ, ժամանակը կգա, մենք դրա մասին կասենք»:
«Մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում: Պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին», - մասնավորապես, նշեց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Այո, մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, արտադրել, արտահանել, եկամուտներ ստեղծել, իրականացնել սոցիալական եւ մշակութային նոր ծրագրեր: Մենք պետք է ձեւավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, փոխադարձ վստահությունը եւ աշխատանքով ստեղծելու ձգտումը»:
Հանրապետության նախագահը խոսեց նաեւ խնդիրներից. - «Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը: Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որեւէ ծրագրի իրագործումը»:
Ի դեպ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով Հայաստանի տնտեսության առջեւ կանգնած խնդիրներից, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ասաց, թե երկրի նախագահի եւ միության ղեկավարության միջեւ անցած ամիս կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, թե կա քաղաքական կամք օլիգարխիկ համակարգի քանդման սկիզբը դնելու:
«Հավատացեք, որ իրեն կողմից տրված մեկնաբանությունները մի եզրահանգման բերեցին` կա քաղաքական կամք [տնտեսական] դաշտը որակապես փոխելու, ստվերը նվազեցնելու, եւ [կա] քաղաքական կամք` օլիգարխիկ համակարգը վերջապես քանդելու սկիզբը դնելու: Սա է ամենկարեւորը, որ մենք ստացանք նախագահից», - ասաց Արսեն Ղազարյանը:

Your browser doesn’t support HTML5