Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քննարկում անցկացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ` կապված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցի հետ:
ՄԱԳԱՏԷ-ն երեկ հրապարակած իր զեկույցում հայտարարել էր, որ հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Իրանը միջուկային զենքի մշակման փորձեր է անցկացնում:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը պատրաստ է «աննախադեպ» պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը հրաժարվի հետեւել միջազգային հանրության պահանջներին:
Պաշտոնական Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը որակում է որպես «չբալանսավորված» եւ «քաղաքականապես ուղղորդված»: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր հայտարարել է, որ Իրանը «ոչ մի կաթիլ չի նահանջի իր միջուկային ծրագրից»: