Հայաստանի բազկամարտի հավաքականը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմեկնի 15 մարզիկներով, որոնցից 7-ը առաջին անգամ են հանդես գալու աշխարհի առաջնությունում:
Մրցաշարը կայանալու է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը: Հավաքականի մարզիչ Արման Փիրոյանը նշեց, որ չնայած մրցակիցները ուժեղ են, բայց Հայաստանի հավաքականը մեդալների ակնկալիքներ ունի:
Հայ մարզիկները մրցելու են բոլոր քաշային կարգերում` 55-ից մինչեւ 100կգ եւ ավելին: Հավաքականի կազմը, որում ընդգրկված են Հայաստանի տարբեր մարզերի չեմպիոնները, ձեւավորվել է մեկ ամիս առաջ կայացած Հայաստանի բազկամարտի առաջնության արդյունքների հիման վրա:
«Մեր դեմ մրցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի ուժեղ հավաքականները, բայց մեր հավաքականը այդ թիմերի մեջ իրեն ճանաչել է տալիս», - նշեցին Արման Փիրոյանը եւ բազկամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը:
Փիրոյանը նշեց, որ հայ մարզիկներն ունիվեսալ են` մրցում են ե՛ւ աջ, ե՛ւ ձախ ձեռքերով, բայց հավելեց, որ չկան կին բազկամարտիկներ:
«Հայաստանում կանանց բազկամարտը դեռ ընդունված չէ, բայց մյուս պետությունները հենց իրենց կանանց հաշվին թիմային հաշվարկով մեզնից ավելի առաջ են անցնում», - ասաց հավաքականի մարզիչը:
Խնդիրներից մյուսն էլ մարզադահլիճների եւ միջազգային կարգի մրցավարների բացակայությունն է: Հայստանում միջազգային կարգի միայն մեկ մրցավար կա:
Բազկամարտիկների պայքարը կարող է տեւել 1վայրկյանից մինչեւ 20 րոպե: Երկար տեւողությամբ պայքարում հաղթելն արդեն կախված է մարզիկի դիմադրողականությունից:
Բազկամարտիկները նշեցին, որ այս մարզաձեւում հեշտությամբ կարելի է վնասվածք ստանալ` սովորական սեղանի վրա ուժերը փորձելով, եւ ներկաներից մեկի խնդրանքին՝ ուժերը փորձել իր հետ, հավաքականի մարզիչն արձագանքեց. - «Ես մարզիկներին, ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս հանպատրաստից, առանց մկանները տաքացնելու, ոչ հարմար սեղանների վրա մրցել: Դա բերում է այնպիսի վնասվածքների, որոնք տարիների ընթացքում չեն բուժվում»:

Your browser doesn’t support HTML5