Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատի պատվիրակությանը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կառավարության անունից ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուրախ ենք, որ մեր երկրների հասարակական խորհուրդների միջեւ ձեւավորվում են արդյունավետ փոխհարաբերություններ: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին, քանի որ այն նոր ինստիտուտ է Հայաստանում եւ աջակցում կայացման գործում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ Հայաստան այցելելու հրավերի համար` ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին տեղեկացրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի համանման կառույցների միջեւ ստորագրվել է համագործակցության եռակողմ համաձայնագիր, որը կարելի է դիտարկել որպես «Քաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի» ստեղծման առաջին քայլ:
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՌԴ հասարակական պալատի գործընկերների հետ քննարկումների ընթացքում արծարծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկու երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարանի 70 նմուշի ցուցադրություն:
Ամփոփելով՝ վարչապետ Սարգսյանը ողջունել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը եւ ընդգծել, որ նման ձեւաչափով գործակցության ծավալումը լավ հնարավորություն է հասարակական խորհուրդների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի սերտացման համար: