Երեւանի քաղաքապետարանը չի մեկնաբանում քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը:
Քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ո'չ հաստատեց, ո'չ հերքեց այս տեղեկատվությունը` հայտարարելով, որ «ձեռնպահ է մեկնաբանություններից»: Նույն պատասխանը փոխանցեցին նաեւ քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր առավոտից համառորեն շրջանառվում են լուրեր, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել: Մամուլում նույնիսկ կան հրապարակումներ, որ հանրապետության նախագահը Կարապետյանին հորդորել է սպասել մինչեւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն ավարտի հայաստանյան այցը եւ վերադառնա Ֆրանսիա, հետո հայտարարել հրաժարականի մասին: (Դելանոեն Երեւան էր ժամանել պաշտոնական այցով եւ մասնակցել է նաեւ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովին, որի փակման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ):
Շրջանառվում են քաղաքապետի հնարավոր հրաժարականի մի քանի վարկածներ: Մեկն այն է, որ Կարապետյանը պատրաստվում է հեռանալ Մոսկվա` այնտեղ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Մամուլում հիշատակվում են «Մոսկովյան Միացյալ Էլեկտրական Ցանցեր» ընկերությունն ու «Գազպրոմ էներգո»-ն: «Մոսկովյան Միացյալ Էլեկտրական Ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Վիտալի Ստրուգովեցը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանին պաշտոնի առաջարկ եղել է իրենց ընկերությունում, պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:
Իսկ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունում չմեկնաբանեցին Երեւանի քաղաքապետին` «Գազպրոմ էներգո»-ում պաշտոն առաջարկելու մասին լուրերը:
Վարկածներից մեկն էլ այն է, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը խնդիրներ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` իր գործունեությամբ հասարակության շրջանում հարուցած դժգոհությունների պատճառով: Նաեւ հիշատակվում է Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին է նշանակվել «ՀայՌուսգազարդի» ղեկավար եւ պաշտոնավարել մինչեւ քաղաքապետ դառնալը: Այդ պատճառով որոշ վերլուծաբաններ նրան համարում են Ռոբերտ Քոչարյանի վստահելի մարդկանցից մեկը, որը ներիշխանական խմորումներում թերեւս ստիպված պետք է լինի կողմնորոշվել` կանգնել Ռոբերտ Քոչարյանի, թե՞ Սերժ Սարգսյանի կողքին:
Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տված Գագիկ Բեգլարյանը մասնակցում է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստերին: Լրատվամիջոցները սա բացատրում են քաղաքապետի պաշտոնին վերադառնալու նրա ցանկությամբ: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Գագիկ Բեգլարյանը միշտ էլ մասնակցել է իրենց խորհրդի նիստերին, եթե Հայաստանում է եղել:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ այսպես արձագանքեց. - «Բոլորի մասին կարելի է նման պահերին բան ասել, իսկ Բեգլարյանը մեր գործադիրի անդամ է եւ պիտի մասնակցի նիստերին»:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ե'ւ Էդուարդ Շարմազանովը, ե'ւ Գալուստ Սահակյանը ձեռնպահ մնացին մեկնաբանություններից. - «Որեւէ ինֆորմացիա չունեմ», - ասաց Սահակյանը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Կարեն Կարապետյանի էջը այս պահին ողողված է նրա կողմնակիցների բազմաթիվ հարցադրումներով եւ հորդորներով, որպեսզի նա չհեռանա պաշտոնից: Սակայն ո'չ քաղաքապետը, ո'չ քաղաքապետարանի աշխատակազմից որեւէ մեկը առայժմ չեն արձագանքել այս գրառումներին:

Your browser doesn’t support HTML5