Թիվ 8 դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Ավետիսյանը ցավով նշում է, որ երկրաշարժի ու նրա հետեւանքների մասին մեծ անդրադարձ է լինում միայն խոշոր դեպքերից հետո:
Ավետիսյանը նշում է, որ արդեն պայմանավորվածություն ունեն Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցչի հետ.
«Քանի որ հիմա աշնանային արձակուրդներ են մենք պայմանավորվեցինք, որ արձակուրդներից հետո անպայման աշակերտներին կհավաքենք դահլիճում, կլսենք ԱԻՆ-ի ներկայացուցչի զեկույցները, քանի որ նրանք ավելի ճիշտ ցուցումներ կտան, իսկ հետո մենք էլ մեր հերթին պարբերաբար աշխատանքներ կիրականացնենք» ,- նշում է Ավետիսյանը
Նույն դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը նշում է, որ դպրոցի նախկին շրջանավարտ Միքայել Մելքումյանն, ով այսօր արդեն տեխնիկական գիտությունների դոկտոր է, դպրոցի տնօրինությանը ներկայացել է նվեր- առաջարկով.
«Առաջարկեց շենքի հիմքի եւ շենքի արանքում տեղադրել սեյսմամեկուսիչներ, ժողովրդական լեզվով դրանց ասում են բարձիկներ: Ցնցումների ժամանակ շենքը չի վտանգվում: Նախագիծը մշակել է Մելքումյանը, շատ քիչ դետալներ են մնում նախագիծն ավարտին հասցնելու համար եւ հուսով ենք, որ այդ նախագիծը կիրականացնենք, որպեսզի մեր դպրոցը գտնվի անվտանգ վիճակում»,- նշում է Մատղաշյանը:
88 դպրոցի 9-րդ դասարանի դասղեկ Քնարիկ Հարությունյանը կարեւորում է դպրոցներում թեմայի շուրջ պարբերաբար դասախոսությունների կազմակերպումը, վստահ է. անիրազեկության դեպքում խուճապն առաջին թշնամին է:
«Առաջին հերթին պետք է խուճապի չմատնվեն, ես իրենց հետ հաճախ զրուցում եմ, եւ այդ մասին իրենց արդեն ասել եմ: Եթե առաջին հարկում են անմիջապես պետք է դուրս գան, ելքերը բոլոր հարկերում նշված են: Դպրոցում 3 մեծ դռներ կան ու նույնիսկ նշված է, թե որ դասարանը որ դռնից պետք է դուրս գա: Իսկ եթե դպրոցից արդեն հնարավորություն չունեն դուրս գալու, իրենք գիտեն, որ պետք է կամ նստարանների տակ մտնեն, կամ հիմնական պատերի տակ պատսպարվեն, դուռը կիսաբաց թողնեն ու ծայրահեղ դեպքում աստիճանավանդակից օգտվեն»,-նշում է Հարությունյանը:
1679 թվական Գառնի, 1827 թվական Ծաղկաձոր, 1840 թվական Արարատ, 1926 թվական Լենինական, 1931 թվական Զանգեզուր, 1968 թվական կրկին Զանգեզուր, 1988 թվական Սպիտակ: Սեյսմոլոգ Վլադիմի Բալասանյանը նշում է այս բոլոր դեպքերն ու ավելացնում, որ Հայաստանի համար երկրաշարժի մասին խոսել, որպես արտառոց երեւույթ սխալ կլինի: Բալասանյանի խոսքով այսպիսի տարածքում, որտեղ երկրաշարժերը եղել են, լինում են եւ լինելու են, պետք է մտածել ինչպես մեզ պահել, ինչպես կառուցել, ինչպես վարվել:
Բալասանյանի խոսքով Հայաստանի տարածքը գտնվում է երկիր մոլորակի երեք ամենասեյսմաակտիվ գոտիների մեջ: Օրինակ է բերում Ճապոնիայի վերջին երկրաշարժն ու ավելացնում, նրանք ավելի վտանգավոր գոտում են բնակվում, բայց նույնիսկ փոքրիկ երեխաները գիտեն ինչպես իրենց պահել ու ինչ անել: Իսկ ինչ կանեինք հայերս՝ Բալասանյանը փորձեց բացատրել օրինակ բերելով այն վայրը, որտեղ հավաքված էին լրագրողները:
«Առնվազն այսպիսի բազմության մեջ խորհուրդ կտայի միանգամից մտնել սեղանի տակ: Իսկ մենք իհարկե կսկսեինք վազվզել իրար բրդբրդելով դեպի դուրս, բայց այդ ընթացքում առաստաղի կտորները կընկնեին եւ 50 տոկոսս կմնայինք փլատակների տակ»:
Անդրադառնալով Թուրքիայի երկրաշարժին՝ Բալասանյանը նշում է, որ այն կարող է անդրադառնալ Հայաստանի վրա 10-ը, 50 տարի հետո, կամ ընդհանրապես չանդրադառնալ, որովհետեւ օջախներում տեղի է ունենում լիցքաթափում: Այնպես որ գուշակել, թե ե՞րբ կլինի երկրաշարժ հնարավոր չէ:
«Գառնիի անցյալ շաբաթվա երկրաշարժից հետո ես մոմ եմ վառել, որովհետեւ 1679 թվականից հետո այդ երկրաշարժային գոտին ուժեղ երկրաշարժի ձեւով, աղետաբեր երկրաշարժի ձեւով չէր արտահայտվել, իսկ նրա ժամանակը եկել էր: Եվ այսպիսի մասնավոր, միջին ուժգնության կամ թույլ երկրաշարժի ձեւով օջախի լիցքաթափումը Գառնիի՝ դա մոմ վառելու բան է»,- նշում է Բալասանյանը:
Բալասանյանը երկրաշարժը դիմակայելու մեկ տարբերակ է տեսնում.«Քանի որ մենք բազմիցս ունեցել ենք այդ հնարավորությունը՝ դիտարկել իրազեկության աստիճանը: Միգուցե պաշտոնապես ինչ-որ բաներ արվում են, բայց չգիտեմ, մենք փաստացի պատրաստ չենք: Միակ ճանապարհը, որ այսօրվա դրությամբ տրամաբանական է, դա կառուցել նոր շենքերն ու շինություններն այնպես, որպեսզի նրանք շատ մեծ ցնցումներին դիմանան»:

Your browser doesn’t support HTML5