Ադրբեջանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ իշխող Հայրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեքշաբթի օրը խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ:
Ադրբեջանի արձագանքները գնահատելով իբրեւ «փոթորիկ մեկ բաժակ ջրում»` ՀՀԿ մամլո խոսնակը, մասնավորապես նշեց. - «Ալիեւյան կլանը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը ներկայացնում է որպես մեծ հաջողություն, մինչդեռ նշեմ, որ այստեղ մենք գործ ունենք մտացածին քարոզչության հետ. առաջին` Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա այս փաստը չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ նրանց կարծիքը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ»:
Շարունակելով թվարկել` Շարմազանովն ասաց. - «Երկրորդ` ոչ մշտական անդամ դարձավ նաեւ Պակիստանը, որի թե' ներքին իրավիճակը, եւ թե' ահաբեկիչների հետ հարաբերությունները գաղտնիք չեն, եւ չեմ կարծում, որ միջազգային հանրությունը նրանց համարում է կայացած պետություն: Երրորդ` Ադրբեջանի օգտին քվեարկել են իսլամական երկրները եւ տասնյակ երրորդ աշխարհի երկրներ, որոնց, կարծում եմ, հրապուրել է Բաքվի նավթի կանաչ հոտը: Եզրափակելով խոսքս, պետք է նշեմ, որ թե' նախագահ Սարկոզին Երեւանում, եւ թե' նախագահ Մեդվեդեւը Մոսկվայում, նշեցին, որ արցախյան խնդիրը ունի միայն խաղաղ քաղաքական լուծում եւ «զինված ագրեսիան անթույլատրելի է» կոչը ուղղված էր Ադրբեջանին»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի միջազգային նոր կարգավիճակը` Հայաստանի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Ադրբեջանը այդպիսով չափազանց լայն հնարավորություններ կստանա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ղարաբաղյան խնդրի համատեքստում քարոզչական նպատակները օգտագործելու համար, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի կուլուարներում այս հարցը մշտապես արծարծելու եւ քաղաքական լուրջ դիվիդենտներ շահելու համար:
«Այսինքն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սա Հայաստանի դիվանագիտության համար լուրջ գլխացավ է լինելու, եւ առաջիկա երկու տարիներին բազմաթիվ եւ բազմաբնույթ մարտահրավերներ է պարտադրելու Հայաստանին», - ասաց Արզումանյանը:
Ադրբեջան ընտրության փաստն Արզումանյանն ամենեւին անսպասելի չի համարում: Նրա խոսքով` սա մի քանի ամսվա զարգացում չէր. - «Որեւէ երկրի ընտրության հարցը լուծվում է ՄԱԿ-ի կառույցի զանազան ստորաբաժանումներ իրականացվող երկարատեւ ընթացակարգերի արդյունքում եւ թե' Ադրբեջանը, թե' Սլովենիան իրենց մտադրության մասին հայտարարել էին առնվազն 10-12 տարի առաջ», - պարզաբանում է Արզումանյանը:
«Այսինքն, սա Հայաստանի դիվանագետների լուրջ թերացումն է եւ ձախողումն է, որ Հայաստանին չի հաջողվել Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին համոզիչ փաստարկներով հիմնավորել, որ հակամարտության մեջ գտնվող երկիրը, առավել եւս մի երկիր, որը մշտապես խոսում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու եւ պատերազմ սանձազերծելու իր վճռականության մասին, չի կարող լինել մի մարմնի անդամ, ոըը կոչված է համաշխարհային խաղաղություն եւ միջազգային անվտանգություն երաշխավորելու համար», - ասաց Արզումանյանը:
Ըստ նախկին արտգործնախարարի` չարժե, այնուամենայնիվ, գերագնահատել տեղի ունեցածը:
«Այնպես չէ, որ Ադրբեջանի ընտրությամբ խախտվեց ՄԱԿ-ում առկա աշխարհաքաղաքական բալանսը, եւ այլեւս Ադրբեջանն է թելադրելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգը, քա'վ լիցի: Պարզապես պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի վարկը եւ դերակատարությունը եւ կարեւորությունը ՄԱԿ-ի շրջանակներում էապես բարձրացավ», - ասաց Արզումանյանը:
Հիշեցնենք` անցած սեպտեմբերին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով ՄԱԿ-ի անվտանգության ոչ մշտական անդամ դառնալու Ադրբեջանի հավակնությունը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր. - «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր նպատակը եւ խնդիրը խաղաղության հաստատումն է, պահպանումը, ամրապնդումը եւ շատերի մոտ հարցեր են ծագում, թե մի երկիր, որը իր ռազմատենչ քաղաքականությամբ, իր պատերազմի քարոզչությամբ, մի երկիր, որի ղեկավարությունը պարծենում է, որ վեց տարում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, մի երկիր, որը ուժի կիրառման սպառնալիքը դարձրել իր քաղաքականության կարեւոր մաս եւ փաստորեն սպառնում է հենց խաղաղությանը, կարող է հավակնել անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամությանը: Մեկ բան հստակ է, որ անվտանգության խորհրդի հեղինակությանը սա որեւէ բան չի ավելացնի»:
Հայաստանի նախագահի աշխատակազմից եւ արտաքին գործերի նախարարությունից այս առնչությամբ դեռ պաշտոնական արձագանք չի ստացվել: