Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում անցած տարվա հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը կիրականացվի Երեւանում։
Սա բանակում զինծառայողի մահվան ամենամեծ հնչեղություն ստացած գործերից է, որով դատական նիստերը մինչ այժմ գումարվում էին Տավուշում, ինչի դեմ մշտապես դժգհում էին մահացածի հարազատները: Եվ ահա օրերս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է արտագնա նիստեր գումարել Երեւանում:
Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դատական նիստերը Տավուշից Երեւան տեղափոխելը բխում է բոլոր կողմերի շահերից, քանի որ նախկինում մեծ հեռավորության պատճառով դատական նիստերը, ըստ էության, ձախողվում էին. դատական չորս նիստերից երեքը հետաձգվել են:
Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, գործով հինգ մեղադրյալներ կան։
Սակայն զոհվածի հարազատները մշտապես հերքում են այդ վարկածը` համոզմունք հայտնելով, որ երիտասարդին սպանել են:
Ծովինար Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անվստահություն հայտնելով նախաքննության արդյունքների վերաբերյալ, կարծիք հայտնեց, որ այս գործով ամենաարդար դատավճիռը կլինի նախաքննությունը վերսկսելու վճիռը։
«Նախաքննությունը ոչ միայն օբյեկտիվ չի եղել, այլեւ թաքցրել եւ կեղծել է բազմաթիվ իրեղեն ապացույցներ, կեղծել է ցուցմունքներ, որը մենք ընթացքում, իհարկե, կապացուցենք», - ասաց Ծովինար Նազարյանը։
Ըստ պաշտոնական վարկածի` Արտակ Նազարյանը մահացել է իրեն ամրակցված մարտական զենքից ստացած հրազենային վիրավորումից։
«Դեպքի վայրում հայտնաբերվում է պարկուճ, գրանցվում է նրա համարը, փաթեթավորվում է, կնքվում է ու ուղարկվում փորձագետին։ Փորձագետը բացում է կնքված ծրարը, հանում է այնտեղից իրեղեն ապացույց համարվող պարկուճը, որի վրա այժմ գրված է մի ուրիշ համար, եւ կատարում է փորձաքննություն», - ասաց Ծովինար Նազարյանը` շարունակելով. - «Սա ինչ է նշանակում` ակնհայտ է, որ նույն պարկուճը չի ենթարկվել փորձաքննության, եւ փորձագետի տված տեղեկությունը ուղղակի չի կարող իրավական ուժ ունենալ»։
«Եվս մի ցցուն ապացույց, որ դա ինքնասպանություն չի եղել», ըստ մահացած զինծառայողի քրոջ, հետեւյալն է. - «Ծառայական քննության նյութերը կցված են քրեական գործին։ Ծառայական քննության նյութերում տեղեկագիր է ուղարկվում Զինված ուժերի գլխավոր շտաբ, որ Արտակ Նազարյանի մարմինը հայտնաբերվել է խրամատում։ Հաջորդ տեղեկագրում խրամուղի է նշված, իսկ հետո, քրեական գործի նյութերով` Արտակ Նազարյանի մարմինը ժայռաբեկորի տակ է։ Այսինքն` դեպքի վայրը փոխվել է։ Մենք հենց սկզբից կասկածներ ունեինք, որ դա դեպքի վայրը չէ, որովհետեւ այն ժայռաբեկորի վրա, որին հենված էր եղբայրս, արյան հետքեր չկային, փամփուշտի կրակոցի հետք չկար, եւ գնդակը չի հայտնաբերվել. ասում էին` թռել է թշնամու կողմ։ Իրականում ես ենթադրում եմ, որ ուղղակի մարմինը դրվել է այնպիսի տեղում` ադրբեջանական կրակակետից 30 մետր հեռավորության վրա, որպեսզի տեղանքի զննությունը դժվարանա»։
«Այսինքն` ակնհայտ է, որ նախաքննությունը թերի է կատարվել, եւ կատարված մասով էլ մասամբ կեղծվել է, մասամբ` ոչնչացվել են իրեղեն ապացույցներ։ Այսպիսի նախաքննությամբ ուղղակի դատարանը չգիտեմ ինչ պիտի անի, որպեսզի ճշմարտությունը բացահայտի, եթե, իհարկե, նրա նպատակը չէ դակել նախաքննության վարկածը։ Դատարանի միակ ճշգրիտ որոշումը կարող է լինել` գործը վերադարձնել նախաքննություն», - ամփոփեց Ծովինար Նազարյանը։