Ղազախստանը հայտարարում է Բլեյրին վարձելու մասին

Ղազախստանը հայտարարել է, թե վարձել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրին` որպես տնտեսական քաղաքականության խորհրդատու:

Ըստ Daily Telegraph-ի` մեկ տարվա աշխատանքի դիմաց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Ղազախստանի կառավարությունից կստանա 8 միլիոն ֆունտ ստերլինգ: