Իտալիայի դեսպանատունը Երեւանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի հետ համատեղ Հայաստանում հոկտեմբերի 24-28 հայտարարել են Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթ: Առաջարկը Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապիին է:
«Այս շաբաթը կազմակերպելու նպատակը միայն այն չէ, որ իտալական մշակույթը ներկայացնենք հայերին, այլ սա հնարավորություն է ստեղծում փոխադարձ կապեր հաստատելու ու դրանք զարգացնելու համար»,- նշում է Բրունո Սկապինին:
Շաբաթվա շրջանակներում ցուցադրվելու է Իտալիայի «Վենտի Լուչենտո» թատերախմբի «Արարատ» ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը եւ հանրահայտ իտալացի դիզայներ Էրմանո Շերվինոյի հագուստների ցուցադրությունը:
Շերվինոն իր կարիերան սկսել է 1999 թվականին, բայց 10-ը տարի մնացել է ստվերում. ուսումնասիրում էր տարբեր դիզայներների աշխատանքները, տարբեր ոճերն ու միայն 2002 թվականին ստեղծեց իր նորաձեւության կենտրոնը եւ որոշեց՝ հագցնելու է աշխարհի ամենագեղեցիկ կանանց:
Այսօր Շերվինոն Հայաստանում է եւ ներկայացնելու է հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերլին Սարգսյանի հագուստները՝ կարված իր դիզայնով: Նա նշում է, որ Հայաստանում է երկրորդ անգամ ու վատ տարբերակ չէր այս անգամ ներկայանալ իրենց կողմից կարված այն հագուստներով, որ Շերը կրել է 1999 թվականին Ֆրանկո Զեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի» հետ ֆիլմում: Շերվինոն նշում է, որ ընտրել է հենց Շերի հագուստների ցուցադրությունը նաեւ հաշվի առնելով Շերի հայ լինելու հանգամանքը:
«Իրենից հետո մենք շատ առաջարկներ ստացանք ֆիլմերում աշխատելու համար, բայց մենք բոլորը մերժեցինք, որովհետեւ իրենից հետո դեռ չենք հանդիպել այնպիսի առաջարկի, որ միջազգային անվան, միջազգային հռչակի աստղ լինի: Շերն ինձ համար աստղ է նույնիսկ հասարակ սպագետի ուտելիս: Բայց միգուցե եթե ունենաք առաջարկ, կամ պատվեր Անջելինա Ջոլիի հետ աշխատելու, չենք հրաժարվի»,- նշում է Շերվինոն:
Ինչ վերաբերում է ներկայացմանը՝ «Վենտի Լուչենտի» կազմակերպությունը որոշեց բեմից խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ պատմական փաստերի ուսումնասիրությունից հետո։ 38 երիտասարդների երկարատեւ աշխատանքի արդյունքում բեմադրվեց «Արարատ» ներկայացումը:
Կազմակերպիչների խոսքով, երիտասարդները նախօրոք ուսումնասիրել են հայոց պատմության այդ էջերը, ծանոթացել նաեւ հայկական մշակույթին ու փորձել այս աշխատանքի միջոցով խոսել ցեղասպանություն հասկացության հուզական եւ հոգեբանական հետեւանքների մասին:
Կազմակերպիչներից Ջանի Գարելին նշում է. - «Ընտրել ենք ցեղասպանության թեման, որովհետեւ դա մեզ ցնցել է, եւ հատկապես նրա համար, որովհետեւ սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել եւ նախորդել է հրեաների ցեղասպանությանը»:
Երիտասարդներն այս ներկայացումն առաջին անգամ խաղացել են Վենետիկի սբ. Ղազար կղզում ապրիլի 24-ին, իսկ Հայաստանում առաջին անգամ կխաղան Հայաստանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթվա շրջանակում:
Հարցին, թե ինչու երիտասարդների միջոցով որոշեցին խոսել հենց այս թեմայի շուրջ Մանո Լալին պատասխանեց. - «Թատրոնը քաղաքականություն է, թատրոնը միջոց է դառնում խոսելու: Սա միջոց է նաեւ այսքան երիտասարդների կենտրոնացնել հենց ցեղասպանություն թեմայի շուրջ: Երիտասարդներն իրենց շուրթերով սկսում են խոսել ցեղասպանությունից եւ սա ոչ միայն սթափեցնում է իրենց, այլեւ այն հանդիսատեսին, ով իրենց դիտում է»:
«Վենտի Լուչենտի» խումբը 10 տարուց ավելի աշխատում է ու թատերական ներկայացումներ բեմադրում: Ընդամենը արհեստավարժ դերասաններ չեն, երիտասարդներ են ովքեր սիրում են թատրոնն ու սիրում են խնդիրներ ներկայացնել հենց թատրոնի միջոցով: Խմբի ղեկավարները նշում են, որ եթե լավ դերասան էլ չդառնան, ապա լավ մարդ կդառնան:

Your browser doesn’t support HTML5