Աշոտ Հովակիմյանը նշանակվեց արտգործնախարարի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այդ մասին հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից։

Աշոտ Հովակիմյանը նախագահի հոկտեմբերի 11-ի հրամանագրերով ազատվել էր Ավստրիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պարտականություններից։ Ավստրիայում Հայաստանի դեսպան եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար է նշանակվել Արման Կիրակոսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխարտգործնախարարի պաշտոնը։